Ոստիկանության շենքում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգը կեղծ էր
«911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ոստիկանության շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ոստիկանության շենքում ու հարակից տարածքում իրականացրել տեղազննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան