Ամերիաբանկ. Հայտնի է iPhone X սմարթֆոն շահող երջանիկ հաղթող կտրոնի համարը
Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում այսօր` դեկտեմբերի 17-ին, տեղի ունեցավ գովազդային վիճակախաղի վիճակահանություն, որի արդյունքում մեկ երջանիկ շահեց IPhone X սմարթֆոն:
Վիճակախաղի մասնակիցներին SMS հաղորդագրությամբ նախապես տրամադրվել են հերթական համարներ: Հաղթող ճանաչվեց 0818 համարը, որը պատահականության սկզբունքով Զանգվածային լրատվական միջոցների և Բանկի աշխատակիցների ներկայությամբ դուրս բերվեց վիճակահանության արկղից:
Ամերիաբանկից հիշեցնում են, որ այս տարվա նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 10-ը տեղի է ունեցել «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավը:
Արշավի շրջանակում այն հաճախորդներն, ովքեր մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ կբացեին հեռահար եղանակով «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում և կմասնակցեին գովազդային վիճակախաղին, կստանային հնարավորություն շահելու IPhone X սմարթֆոն: Իսկ գովազդային արշավի շրջանակում հաշիվ բացած բոլոր հաճախորդներն ունեին հնարավորություն ստանալու MasterCard Gold վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ:
Վիճակահանությանը մասնակցել են նախկինում Ամերիաբանկի հաճախորդ չհանդիսացող այն հաճախորդները, ովքեր նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ հեռահար եղանակով բացել են հաշիվ՝ այցելելով smart.ameriabank.am կայքը:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկ. «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային վիճակախաղի ժամկետը երկարաձգվում է
- Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. «Տարվա լավագույն բանկ» «The Banker»-ի կողմից
- Բիզնեսներն ավելի թափանցիկ են դառնում. Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն
- Ամերիաբանկը շարունակում է պահպանել առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան