Քաղաքական 12:58 17/12/2019 Հայաստան

Արմեն Գևորգյան. 2019 թ. ակնհայտ թվացող ձեռքբերումները և դրանց վիճահարույց կողմերը

Tert.am-ը հրապարակել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է փաստերի, որոնք, ըստ նրա, ՀՀ իշխանություններն ու քաղաքացիների զգալի մասը համարում են երկրում վերջին շրջանի ձեռքբերումները։ Հեղինակն անդրադառնում է դրանց խնդրահարույց ասպեկտներին և նշում դրանցից առաջացող խնդիրները։

Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև։

«Ես փորձել եմ բացառապես մասնագիտական և պետական կառավարման գիտելիքների ու փորձի տեսանկյունից արձանագրել փաստերը, որոնք ՀՀ իշխանությունները և, ինչու չէ, քաղաքացիների մի զգալի մասը համարում է վերջին շրջանի ակնհայտ ձեռքբերում, և միաժամանակ նշել վիճահարույց ասպեկտները, վեր հանել այն ռիսկերը և խնդիրները, որոնք ձևավորվում են դրանցից։

Ձևավորված է կառավարության ավելի կոմպակտ կազմ, կրճատված է նախարարությունների թիվը

Այս քայլը չբերեց որևէ տեսանելի արդյունքի թե՛ կառավարության, թե՛ ողջ պետական համակարգի արդյունավետության տեսանկյունից։ Սա, կարծես թե, վերջերս ընդունեց նաև վարչապետը։ Ինչպես ցույց է տալիս իրականությունը, նման որոշումը պայմանավորված էր ոչ թե ինստիտուցիոնալ նկատառումներով, այլ պարզապես կադրերի «կարճ պահեստային նստարանով» և, գուցե նաև, մեծ թվով նախարարների և փոխնախարարների բարձր վարձատրություն տալու դժկամությամբ։ Իսկ ընդհանրապես, պետական համակարգին նման մոտեցման շարունակության պարագայում այն շատ հեշտ է ապակայունացնել։

Ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների զգալի ծավալ

Մյուս կողմից՝ չեն կառուցվում նոր ճանապարհներ, չկան նոր ենթակառուցվածքային  լուծումներ։ Օրինակ՝ Իրանի և ԵԱՏՄ միջև պայմանագրի համատեքստում անհրաժեշտ էր սկսել Քաջարանի թունելի կառուցումը։ Այլ օրինակ. կարելի էր քննարկել Իջևան-Նավուր-Բերդ նոր հիմնարար ճանապարհի շինարարությունը։

Ընդունվել է օրենքների փաթեթ եկամտահարկի վերաբերյալ, որը 2020-ից պետք է նկատելիորեն բարձրացներ քաղաքացիների եկամուտները։

Բայց անմիջապես առաջ եկան նախաձեռնություններ, որոնք կարող են ի չիք դարձնել սպասվող արդյունքը զգալի թվով քաղաքացիների համար։ Օրինակ՝ գույքահարկի բարձրացումը, նոր տուրքերի և հարկերի ներմուծումը, պարտադիր բժշկական ապահովագրությունը և այլն։ Ավելին. կան իրական մտավախություններ, որ շատ գործատուներ կարող են կրճատել աշխատավարձերի չափերը, այնքան, որքան հնարավոր կլինի տնտեսել եկամտահարկի նոր դրույքաչափերի պայմաններում։

Նվազագույն աշխատավարձի բարձրացում

Այս քայլի առանձնահատկությունների և հնարավոր հետևանքների վերլուծությունը լավագույնս արել է Վաչե Գաբրիելյանը։ Խորհուրդ կտամ ուշադիր կարդալ։

Իշխանության առանձին ներկայացուցիչների աշխատավարձերի բարձրացում՝ նախարարներ, փոխնախարարներ, տարբեր պետական մարմինների ղեկավարներ և այլն

Դա նշանակալից գործոն է կոռուպցիայի դեմ պայքարում, բայց առաջանում են այլ տիպի լուրջ հարցեր. ինչպե՞ս է դա արվել և ինչպե՞ս է ներկայացվել հանրությանը։ Սա պետական մտածողության տեսակետից նույնքան կարևոր է, որքան կոռուպցիայի դեմ պայքարը՝ ինքնին։ Ի վերջո, նման մեթոդը նույնպես կոռուպցիայի դրսևորում է։

Տեղի չի ունեցել գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում։

Բայց այդպես էլ անհայտ է մնում՝ ո՞վ և ի՞նչ ռեսուրսներով է վճարում գազի համար 165 դոլարը, որքա՞ն ժամանակ կարող է նման վիճակը չանդրադառնալ բնակչության կողմից վճարվող սակագնի վրա։ Չկան նաև հստակ պայմանավորվածություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի հասկանալ տնտեսվարող սուբյեկտների համար էներգակիրների սակագների երկարաժամկետ պայմանները։

Բյուջետային բավական բարձր մուտքերը

Անշուշտ, պետք է նկատի ունենալ, որ դրանց մի մասն ունի ժամանակավոր, մի մասն էլ՝ «տոքսիկ» բնույթ։ Հասկանալի է, որ պետական եկամուտների շատ աղբյուրներ 2020 թվականին չեն ունենալու նույն ծավալները, ինչ 2019-ին։ Անհրաժեշտ է հասկանալ՝ նախատեսվող լրացուցիչ մուտքերը պետական բյուջե պայմանավորված են լինելու երկրում տնտեսական և ներդրումային ակտիվությա՞մբ, թե՞ գործող դրույքաչափերի բարձրացմամբ, ինչպես նաև նոր ակցիզային հարկերի, մաքսատուրքերի, տեղական և այլ հարկերի ավելացմամբ։

Միջազգային կառույցներից նոր վարկեր և բոնդերի թողարկում

Զուգահեռ նկատվում է մտահոգիչ հակասություն. ՀՀ կառավարությանը վարկեր տվող միջազգային ֆինանսական կազմակերպությունները և կոնսորցիումները հրապարակում են Հայաստանի մասին դրական հաշվետվություններ և զեկույցներ։ Միևնույն ժամանակ՝ մասնավոր ինվեստիցիոն բանկերը և ֆոնդերը, հակառակը, արձանագրում են Հայաստանում ներդրումային միջավայրի խնդրահարույց լինելը և համակարգային խնդիրների առկայությունը։ Սա իր հերթին բերում է նրան, որ մասնավոր հատվածի համար արտաքին փոխառությունները շարունակում են մնալ բավական թանկ։

Ավելացված արժեքի հարկի վերադարձելիությունը տնտեսվարողներին

Դեռևս պարզ չէ, թե ինչ տնտեսական ազդեցություն կունենա այս քայլը՝ այնպես, ինչպես և վարկային համաներման դեպքում, որն առայժմ խիստ անհասկանալի ազդեցությամբ քայլ է։ Առ այսօր հասկանալի չէ և արված չէ մանրակրկիտ վերլուծություն, թե ինչ շահեց կառավարությունը և ինչ ստացան սրա արդյունքում ՀՀ քաղաքացիները այսպես կոչված «վարկային համաներման» արդյունքում։

Երևանի իշխանություններին հաջողվեց բարելավել քաղաքում աղբահանության խնդիրը։

Սա՝ քաղաքացու աչքերով։ Միևնույն ժամանակ՝ պետությունն ինքը հայտնվեց խոշոր արբիտրաժային պատժամիջոցների վտանգի առաջ՝ «Սանիթեքի» հետ հարաբերությունների պատճառով։ Մյուս կողմից, ստեղծելով խոշոր համայնքային ձեռնարկություն և «ԿամԱԶ»–ները նվեր ստանալով մենք, կարծես թե, ստեղծել ենք առավելագույնս անարդյունավետ մոդել, որը հեռանկարում անընդհատ համակարգային խնդիրներ է ստեղծելու։

Համահայկական խաղերի անցկացումը Արցախում։ Բացառիկ կարևորության միջոցառում, որը պլանավորված է եղել տարիներ առաջ։

Ցավոք, այն նշանավորվեց նաև ՀՀ իշխանությունների կողմից Արցախի հարցի էմոցիոնալ և վիճահարույց ձևակերպումների հրապարակմամբ։

ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանում

Իր հեռանկարային պոտենցիալով կարևորագույն այս միջոցառումը, սակայն, հայ հասարակության և քաղաքական մտքի համար կարևորվեց Պուտինին ընդունել-ճանապարհելու պրոտոկոլային հարցերով, զրահապատ միկրոավտոբուսում սելֆիով և Պուտինի ու Բելլա Քոչարյանի հանդիպումով։

Հայկական ավիաշուկայում բյուջետային Ryanair-ի հայտնվելը

Անհասկանալի են պայմանները և հնարավոր պրեֆերենցիաները։ Մտահոգում է այն փաստը, որ այդ ավիաընկերությանը տրվել են երաշխիքներ և խոստումներ՝ որոշակի արտոնությունների վերաբերյալ, դեռևս նախքան անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները։   Անհասկանալի է, թե ինչ ծավալի ուղևորափոխադրումների հաշվարկով է վերակառուցվում Գյումրիի օդանավակայանը, եթե լոուքոսթերներն իրենց չվերթներն իրականացնելու են Երևանից։ Այս համատեքստում Ryanair-ին ավելացավ Wizzair-ը, կրկին՝ Երևանից։ Սրանք հեռանկարում կարևոր հարցեր են։

Սահմանադրական դատարանի որոշումները

Շատերին կարող է տարօրինակ թվալ սա որպես ձեռքբերում  նշելը, բայց եթե կարողանանք մի պահ հեռու մնալ հարցի քաղաքականացումից և խորամուխ լինենք ՍԴ մեկ տարվա գործունեության մեջ, ապա կարձանագրենք կարևորագույն փաստ՝ ՍԴ անկախությունը և նրա գործունեության բացառիկ կարևորությունը երկրի իրավական զարգացման հեռանկարում։

Հասկանալի է, որ իմ կողմից ոչ բոլոր հանգամանքներն ու փաստերն են վերհանվել և ուսումնասիրվել։ Բայց նույնիսկ միայն նրանք, որոնք ես նշեցի, տպավորություն են ստեղծում, թե կառավարության շատ հաջողություններ տեղի են ունենում՝ անկախ կառավարության կամքից, նախապես պլանավորված չեն և մանրամասն մշակված չեն։ Դրանցից շատերը դուք չեք գտնի նաև հունվարին հաստատված՝ կառավարության ծրագրում։ Հախուռնությունն ու անկանխատեսելիությունը, տնտեսական պոպուլիզմը դառնում են իրական մարտահրավեր մեր երկրի տնտեսական կայունության համար։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է.

ա/ կենտրոնանալ այնպիսի քայլերի վրա, որոնք կներգրավեն ներդրումներ, այլ ոչ թե կբերեն հակառակին՝ զգուշավորությանը (բանկային գաղտնիքի թուլացում, հարկերի ավելացում, դատական իշխանության հետ մանիպուլյացիաներ, առանց դատական վճռի՝ գույքի բռնագրավման պլաններ, էներգետիկ սակագների անորոշություն, քրեական գործերի հարուցում՝ նոր գործարկվող նախագծերից անմիջապես հետո, և այլն):

բ/ խթանել բնակչության եկամուտների իրական աճը, ինչը կբերի սպառման աճին և սպառողական վարկավորման տեսանկյունից՝ բանկային ռիսկերի թուլացմանը։

գ/ ակտիվորեն իրականացնել կապիտալ ներդրումներ պետական ծրագրերով՝ տրանսպորտային և սոցիալական նոր ենթակառուցվածքների ստեղծում և հների վերակառուցում, Սևանի շուրջ բնապահպանական ծրագրեր և այլն։

դ/ ձեռնարկել նոր խոշորամասշտաբ և համակարգաստեղծ զարգացման նախագծեր, որոնց մասին ես արդեն առիթ եմ ունեցել խոսելու իմ նախորդ հրապարակումների մեջ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}