Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը մենահամերգ կունենա Մարինյան թատրոնում
Ռուսաստանաբնակ դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը մենահամերգով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի համերգասրահում: Համերգը կկայանա դեկտեմբերի 24-ին «Ժամանակակից դաշնամուրային արվեստի դրսևորումներ» 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում:
«Շրջան է լինում, երբ ինձ դուր է գալիս ելույթ ունենալ միայն նվագախմբի հետ, հետո հասկանում եմ, որ ոչ, միայնակ ավելի լավ է, հասկանում ես, որ այդ դեպքում ավելի ազատ ես, որևէ մեկից կախված չես»,- ասում է Եվան:
Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ Այս տարի Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։
Նշենք, որ Եվան վերջերս ստացել է Հայաստանի քաղաքացիություն։
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթում երկրորդ մրցանակին է արժանացել
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթի եզրափակչում է
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել «Ռոյալ Ալբերտ Հոլում»
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ՀՀ քաղաքացիություն կստանա
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ցանկանում է ստանալ Հայաստանի քաղաքացիություն
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանի հերթական մրցանակը
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
- 11-ամյա դաշնակահարուհի Ե. Գևորգյանի մենահամերգը՝ կամերային երաժշտության տանը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան