Հայտնվել է ԽՍՀՄ սուպերմենի մասին մուլտֆիլմի թրեյլերը
Համացանցում հայտնվել է ամերիկյան «Սուպերմեն.Կարմիր որդի» մուլտֆիլմի թերյլերը: Մուլտֆիլմը պամում է ԽՍՀՄ սուպերմենի մասին: kulturomania.ru-ի հաղորդմամբ, ֆիլմը հիմնված է Մարկ Միլլերի դասական կոմիքսի վրա, որը լույս է տեսել 2003 թվականին: Այս անգամ պատմությունը կծավալվի Սառը պատերազմի տարիներին, իսկ Կրիպտոն մոլորակից սուպերհերոսը կհայտնվի ոչ թե ԱՄՆ-ում, այլ ԽՍՀՄ-ում: Այստեղ նա կբախվի Իոսիֆ Ստալինի, Բեթմենի, Երկաթե մարդու և Հրաշք-կնոջ հետ ու կրկին կփրկի աշխարհը:
Մուլտֆիլմի գլխավոր հերոսների ձայները կարդացել են Ջեյսոն Այզեքսը, Էմի Աքերը, Ֆիլ Մորիսը, Վանեսսա Մարշալը, Ռոջեր Քրեյգը, Ուիլյամ Սեյլերսը և այլք: Պրեմիերան նախատեսված է 2020 թվականի սկզբին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա