Հայաստանում նոր նվագախումբ է ստեղծվել
Հայաստանում երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներից բաղկացած նոր նվագախումբ է ստեղծվել: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 21-ին կկայանա բոլորովին նոր՝ «Կոնցերտանտ» կամերային նվագախմբի շնորհանդեսը, որը կուղեկցվի կոլեկտիվի անդրանիկ համերգով: Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից:
««Կոնցերտանտ»-ի երաժիշտները համախմբվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, այն է՝ ժամանակ և տարածություն չճանաչող արվեստը՝ հայտնի երաժշտական ստեղծագործությունները ներկայացնել նոր մոտեցմամբ ու հնչողությամբ: «Կոնցերտանտ»-ն իր յուրահատուկ տեմբրով և կատարումներով ձգտում և հավակնում է լինել միջազգային բեմերում ներկայանալի նվագախումբ»,-նշում է նվագախմբի գաղափարի հեղինակ դիրիժոր Վահան Գևորգյանը:
Նվագախումբ ստեղծելու գաղափարը նրա մոտ առաջացել է մի քանի տարի առաջ, և այժմ հասունացել է այն հանրությանը ներկայացնելու պահը:
Անդրանիկ համերգին նվագախումբը կներկայացնի Վիվալդիի, Գրիգի, Մորիկոնեի, Շտրաուսի և այլ կոմպոզիտորների գործեր: Նվագախումբը կոչվում է «Կոնցերտանտ», քանի որ այդ բառի նշանակություններից մեկը վիրտուոզն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա