Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը մահվան է դատապարտվել դավաճանության գործով
Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը մահապատժի է դատապարտվել պակիստանյան դատարանի կողմից՝ դավաճանության գործով։ Այս մասին գրում է Gulf News-ը։
Նշվում է, որ նախկին ռազմական դիկտատորն այսօր մահապատժի է դատապարտվել երեք հոգուց բաղկացած հատուկ դատարանի կողմից դավաճանության գործով՝ Սահմանադրությունը կասեցնելու և 2007թ.-ի նոյեմբերին երկրում արտակարգ ռեժիմ սահմանելու համար. պատժելի արարք, որի համար նա մեղադրվում էր 2014թ-ից։ Հատուկ դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման:
76-ամյա Պերվեզ Մուշարաֆը 2016թ.-ի մարտից բնակվում է Դուբայում այն բանից հետո, երբ նրան թույլ էր տրվել բուժման համար մեկնել Պակիստանից ու այլևս չէր վերադարձել՝ վկայակոչելով առողջությունն ու անվտանգությունը՝ չնայած դատարանի կարգադրություններին։
Նշվում է, որ Պերվեզ Մուշարաֆի դեմ դավաճանության գործը հարուցվել էր նախկին վարչապետ Նավազ Շարիֆի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան