ՍԱՏՄ. Բանանի ներկրման նկատմամբ հսկողությունը խստացվել է
Ռոսսելխոզնադզորը Էկվադորից Ռուսաստան ներկրված բանանի խմբաքանակում հայնաբերել է սապատավոր ճանճեր։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, դրանք համարվում են շատ վտանգավոր ու վարակիչ հիվանդություններից մեկի՝ խոլերայի տարածողներ։
Սննդի անվտագության վերահսկողություն իրականացնող պետական այս մարմինը հայտարարել է, որ այդ միջատների հայտնաբերումը կրում է պարբերական բնույթ։ Սապատավոր ճանճերը մեծ վտանգ են ներկայացնում ինչպես Ռուսաստանի ֆիտոսանիտարական վիճակի, այնպես էլ քաղաքացիների կյանքի համար․
«Խախտումը կրկնվելու դեպքում ՌԴ-ն պատրաստվում է ժամանակավոր արգելք կիրառել Էկվադորից բանաների ներկրման վրա»,-հայտարարել են Ռոսսելխոզնադզորից։
Ու քանի որ Էկվադորում աճած բանանը հասնում է Հայաստան ու վաճառվում շուկայում , Սննդի անվտանգության տեսչական մարմնից Panorama.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում քաղաքացիների անվտանգության ապահովելու համար։
«Բանանի ներկրման նկատմամբ հսկողությունն այդ հաղորդագրությունից հետո արդեն չորս օր է՝ խստացվել է ու առայժմ սահմանին ստուգված որևէ խմբաքանակի հետ կապված խնդիր չենք ունեցել»,-տեղեկացրեց տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գիշերը վնասել են բանան ներկրող գործարարին պատկանող սառնարանները
- Մաքսատուրքն էժանացել է, բայց բանանը ավելի քան 10 տոկոսով թանկացել է. «ՀԺ»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին