Հայկական ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում
Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» 92-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում ընդունված 91 հայտից կարճ ցուցակում ընդգրկել է 10-ը: Ընտրվել են Չեխիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սենեգալի, Հարավային Կորեայի, Իսպանիայի կողմից ներկայացված ֆիլմերը:
Հիշեցնենք, որ այս անվանակարգում Հայաստանի կողմից ներկայացվել էր ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը։
«Օսկար-2020»-ի թեկնածուները հայտնի կդառնան հունվարի 13-ին։ «Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա 2020 թվականի փետրվարի 9-ին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ներկայացրած «Էրկեն կիշեր» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» երկար ցուցակում
- «Օսկար»-ին Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը