2020 թվականի համար ԵԶԲ առաջնահերթությունները սահմանվել են
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանի «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնում մասնակցել է Ղազախստանի վարչապետի նախագահությամբ կայացած Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2019 թվականին ԵԶԲ գործունեության արդյունքները և սահմանվել են 2020 թվականի համար Բանկի առաջնահերթությունները: Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ներդրումային տարբեր ծրագրերի, այդ թվում՝ Բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի ստեղծման գաղափարի շուրջ: Անդրադարձ է կատարվել ԵԶԲ մասնակիցների կազմի ընդլայնման հարցին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում