Երևանից Ղրիմ չվերթներ բացվելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը
Հայկական մամուլում տարածված տեղեկությունները, թե ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է իրականացնելու դեպի Ղրիմ, չի համապատսխանում իրականությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել տեղեկատվական ստուգման կենտրոնը:
Հայաստանի քաղաքացիական ավիացիան հայտնում է, որ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, հայտ չի ներկայացվել, հետևաբար կանոնավոր թռիչքների մասին պայմանավորվածություն ևս չկա։
Հիշեցնենք, ավելի վաղ մամուլում տեղեկություն տարածվեց, որ «Իկար» ավիաընկերությունը շաբաթական 7 թռիչք է իրականացնելու Երևանից դեպի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ։