Օգտատերը՝ Մարիամ Փաշինյանին. «Թագավորի աղջիկ», ընտանյոք հանդերձ ումի՞ց եք պաշտպանվում»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում չի հերքում, որ աշխատանքի է գնում-գալիս պետական մեքենայով։ Նա անհամաձայնություն է հայտնել միայն մեքենայի արտադրության տարեթվի հետ։
«Վստահ եմ՝ գրեթե բոլորը գիտեն, թե որն է իրականություն, որը՝ սուտ քարոզչություն: Ես ապրում եմ պարզ, սովորական մարդկային կյանքով, և հենց դա է պատճառը, որ իրենք ավելի են վրդովվում, ինչն էլ կրկնապատկում է նրանց ցանկությունն ու ջանքը մեզ նույնականացնել իրենց հետ: Մեքենան, որի մասին այսքան խոսվում է, օգտագործվում է անվտանգության նպատակով դեռ 2018-ից (չի կարող լինել 2019-ի արտադրության) չգիտեմ թե երբ է ձեռք բերվել, երբեք չեմ հետաքրքվել նոր է թե հին (մինչև հիմա էլ չգիտեմ), մինչև այս պահը չգիտեի մեքենայի մակնիշը, ես մեքենա չեմ ընտրել ու ինձ համար ի սկզբանե տարբերություն չի եղել, թե ինչ մեքենա կօգտագործվեր անվտանգության նկատառումներից ելնելով: Ավելին՝ այս փոփոխությունները ինձ համար բավականին դժվար են եղել: Մեքենան իմ անձնականը չէ, և ծառայում է և հետագայում ծառայելու է միմիայն պետությանը
Որոշ մարդկանց երազանքը՝ մեզ նույնականացնել նախկինների հետ, մնալու է անիրականանալ»,-մասնավորապես գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Գրառման ներքո մեկնաբանություն թողած շատ օգտատերեր կարծիք են հայտնել, որ Մարիամն ավելի լավ մեքենայի է արժանի, որոշները հորդորել են չարձագանքել նման լուրերին։ Ի դեպ, նման բնույթի մեկնաբանությունները հիմնականում լատինատառ են։
Հայատառ մեկնաբանություն թողած օգտատերերն ավելի քննադատաբար են մոտեցել գրառմանը։
Նրանցից մեկն օրինակ հուշել է.«Մարիամ ջան, ոչ թե մենք ենք տարածել, այլ հայրիկիդ մամլո խոսնակը, ինքն է ասել որ մեքենան նոր եք գնել։ Կարճ ասած հաստատել է, որը իր գործառույթն է՝ հաստատելը կամ հերքելը։ Ինձ մոտ հարց առաջացավ. դու էս հիմա հանրությանը ստում, թե հայրիկիդ մամլո խոսնակը։ Հա մի բան էլ չմոռանամ, եթե Սերժի ժամանակ մեքենան գնվեր իր երեխաններից մեկի համար, հայրդ կդարձներ հայոց հարց։ (ինձնից լավ գիտես թե ինչ եմ ասում)»։
Մեկ ուրիշ օգտատեր էլ նկատել է. ««Թագավորի աղջիկ», մի բան չեմ հասկանում, էլի` էդ ումի՞ց ես էդպես փութաջանորեն պաշտպանվում` պարզ, սովորական մարդկային կյանքով ապրելով։ Ընտանյոք հանդերձ` ումի՞ց եք բարիկադավորվել, այն աստիճան, որ մեքենայից դուրս չեք գալիս, մինչև անվտանգության աշխատակիցները` թիկնապահները, դուռը չեն բացում։ Հպարտ քաղաքացո՞ւց, «հակահեղափոխականներից», որոնց, ինչքան հասկանում եմ, քաղաքացի չեք էլ համարում. նրանք «ձերը» չեն` «ձեր ժողովուրդը» չեն։ Ուրիշի «միլիոնները» հաշվելով` բա մի հատ էլ ձեր ագիտպրոպի բերմուդյան եռանկյունում անհետացող միլիոններից խոսեք... Ու հերիք է բոլորին սովորեցնեք` ինչպես ապրել...»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան