Քայլ առ քայլ գնում ենք առաջ.Հովհաննես Դավթյան
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 10-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում նշեց, որ հավաքի նպատակը ձյուդոիստների ֆիզիկական վիճակը բարելավելն է հունվարից մեկնարկելիք միջազգային մրցաշարերից ու հավաքներից առաջ։
«Այս հավաքին մասնակցում են Հայաստանի ուժեղագույն ձյուդոիստները: Նրանցից ակնկալիքները շատ են, բայց անելիքներն էլ են շատ։ Իմ նպատակը գիտելիքներս և փորձս նրանց փոխանցելն է։ Ձյուդոյի նկատմամբ հետաքրքրությունը կավելանա, եթե արդյունքները լավանան: Այս պահին արդյունքները համեստ են, բայց մենք քայլ առ քայլ գնում ենք առաջ»,-նշեց մարզիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա