Ադրբեջանը շարունակել է կրակել Տավուշի ուղղությամբ
Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ։
«ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածների ուղղությամբ։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ
- Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան
- Ադրբեջանին՝ աղերս չունենաք
- Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 130 անգամ
- Ադրբեջանի արտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները համարել է ծանր
- ԱԳՆ. Անգամ նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին