Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով
Beeline-ը հայտարարում է «Սմարթ Բիզնես All Net» հետվճարային փաթեթների շարքի բարելավման մասին։ Կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված փաթեթները այժմ կոչվելու են «PRO»՝ PROգրեսիվ, PROդուկտիվ և PROֆեսիոնալ բիզնեսի համար։ Փաթեթները հնարավորություն կտան հաճախորդներին ստանալ ավելի շատ ինտերնետ, րոպեներ և հաղորդագրություններ նույն ամսավճարի դիմաց։
Beeline-ից մանրամասնում են, օրինակ՝ 5200 դրամ արժողությամբ «PRO 3» փաթեթը տրամադրում է 1300 րոպե դեպի ՌԴ(Beeline) և ՀՀ, ԼՂՀ, ԱՄՆ ու Կանադայի բոլոր ցանցեր, 1300 SMS-հաղորդագրություն և 20 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 1200 րոպեների, 200 հաղորդագրությունների և 7 ԳԲ ինտերնետի փոխարեն, ինչպես նաև, 10000 րոպե դեպի Beeline բջջային ցանց՝ ներառված րոպեների սպառումից հետո:
«PRO» փաթեթների բաժանորդները WhatsApp, Facebook, Messenger, Zangi, Telegram բջջային հավելվածներից կօգտվեն անսահմանափակ՝ առանց ինտերնետի տարիֆիկացման:
«PRO» շարքին ավելացել է նաև նոր փաթեթ 2300 դրամ արժողությամբ, որն իր մեջ ներառում է 400 րոպե խոսելաժամանակ դեպի ՌԴ(Beeline) և ՀՀ, ԼՂՀ, ԱՄՆ ու Կանադայի բոլոր ցանցեր, 400 SMS-հաղորդագրություն, 5 ԳԲ ինտերնետ և 10000 րոպե դեպի Beeline բջջային ցանց՝ ներառված րոպեների սպառումից հետո։
«Beeline-ում մենք ուշադիր ենք մեր բոլոր հաճախորդների ցանկությունների նկատմամբ: Կորպորատիվ հաճախորդների հետ հետադարձ կապի հիման վրա մենք պատրաստ ենք առաջարկել իրենց ծախսերն օպտիմալացնելու իրական հնարավորություն: Բիզնեսի կարիքներից ելնելով՝ հաճախորդը «PRO» շարքի 4 հնարավոր տարբերակներից կարող է ընտրել իր բիզեսին համապատասխան սակագնային փաթեթը։ Վստահ եմ, որ մեր գործընկերներն ըստ արժանվույն կգնահատեն այս նոր հնարավորությունները», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին: Ինչպես նաև, ընկերության կորպորատիվ հաճախորդները կարող են ծանոթանալ իրենց վերաբերող նորություններին ու առաջարկներին՝ հավանելով Beeline ընկերության ֆեյսբուքյան Beeline Business էջը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում Beeline-ը միացել է «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրին
- Beeline-ը մեկնարկում է նոր ինտերնետ փաթեթներ ռոումինգում
- Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվել է 5-րդ շրջափուլը
- Beeline-ը և Բրիտանական խորհուրդը նախաձեռնում են կոդավորման դասընթացներ Երևանի դպրոցներում
- Beeline-ի ամանորյա առաջարկը դարձել է էլ ավելի շահավետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին