Խոր Վիրապի տարածքն ամբողջությամբ բարեկարգվում է
Մարզերում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շրջանակներում Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ամբողջովին բարեկարգվում է Խոր Վիրապ վանական համալիրի տարածքը:
Արարատի մարզպետարանից հայտնում են, արդեն իսկ մեկնարկել են աստիճանների փոխարինման աշխատանքները:
Ծրագրով կիրականացվի նաև հարակից հատվածի ասֆալտապատում, ավտոկայանատեղիի և վաճառակետերի վերանորոգում, հարակից տարածքի կանաչապատում, լուսավորության ցանցի անցկացում:
Վանքը համարվում է ճարտարապետական հուշարձան, այն գտնվում է Արաքս գետի ձախ կողմում, Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա։ Հայաստանի հանրահայտ ուխտատեղիներից մեկն է՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։
Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։
Վանական համալիրի մասին մանրամասն՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում