Հռոմի պապը վերացրեց գաղտնիությունը մանկապղծության դեպքերի համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վերացրել է «պապական գաղտնիքի» ռեժիմը հոգևորականների շրջանում մանկապղծության դեպքերի հետ կապված: Այս որոշումը կայացվել է այն մարդկանց քննադատությունից հետո, ովքեր պնդում էին, որ այս ռեժիմը ծառայում է մանկապիղծների պաշտպանությանը և թույլ չի տալիս իրավապահ մարմիններին հետաքննել աճող հանցագործությունները: Այս մասին գրում է euronews-ը։
«Պապական գաղտնիքը» ուժի մեջ էր մտել 2001թ.-ից` Բենեդիկտոս XVI-ի որոշմամբ, ինչպես պնդում էին՝ բռնությունների զոհերի շահերից ելնելով և կասկածյալների հեղինակությունը պաշտպանելու համար։
Մարտին կարդինալ Ջորջ Փելը, որը համարվում էր Վատիկանի ամենաազդեցիկ դեմքերից մեկը, դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Ավստրալիայի դատարանը նրան մեղավոր ճանաչեց եկեղեցական երգչախմբում երգող 13-ամյա երկու տղաների նկատմամբ 1996 թ.-ին ոտնձգությունների համար: Փելի բողոքարկումը հետագայում մերժվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան