Երևան-Ստամբուլ չվերթները կվերսկսվեն
Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցրել էր չվերթները բոլոր ուղղություններով։
Ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն` բոլոր չվերթները, այդ թվում Ստամբուլ-Երևան-Ստամբուլը, կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից: Այս մասին գրում է Region Monitor-ը։
Նշենք, որ «Ատլաս Գլոբալը» Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթներ է իրականացնում շաբաթական 4 անգամ։
Ավելի վաղ կատարած հայտարարության մեջ ավիաընկերությունը նշել էր, որ չվերթները դադարեցվել էին տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով, իսկ նրանք, որոնք տոմսեր էին գնել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում փոխհատուցվելու էին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում