Քաղաքական 09:33 18/12/2019 Հայաստան

Հայոց ցեղասպանության ճանաչումը Սենատում. արձագանքները և հետագա անհրաժեշտ քայլերը

Առաջին անգամ 1915 թ․ ցեղասպանությունից ի վեր, ԱՄՆ Սենատը 2019 թ․ դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ տարբեր հանրապետական սենատորների կողմից երեք շաբաթ անընդմեջ Սպիտակ տան պահանջով այն արգելափակելուց հետո։ Այդ ժամանակից սկսած ես անթիվ հեռախոսազանգեր և էլեկտրոնային նամակներ եմ ստացել հայերից, որոնք հարցնում են, թե այս բանաձևն իր ուղեկից բանաձևի հետ միասին, որը մեծամասնությամբ ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին, արդյոք այժմ ներկայացվելու է նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։ 

Նախկինում բազմիցս գրել եմ այս թեմայի շուրջ, սակայն կարիք կա կրկնելու, որ այս երկու բանաձևերը «առանձին» բանաձևեր են, ինչը նշանակում է, որ դրանք Սպիտակ տուն չեն ուղարկվում և նախագահից չի պահանջվում ստորագրել դրանք։ Սա այս երկու բանաձևերի վերջնակետն։ Եթե դրանք ներկայացվեին Կոնգրեսի երկու պալատներին որպես «Համատեղ բանաձև», ապա ստորագրության համար պետք է այնուհետև ներկայացվեին նախագահին:
Այնուամենայնիվ, անկախ բանաձևի տեսակից, եթե Թրամփը ցանկանա, նա կարող է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը 2020 թ․ ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում:

Չնայած 2019 թ․ հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երրորդ անգամն էր, որ պալատն ընդունել է նման բանաձև, Սենատի բանաձևը 2019 թ․ դեկտեմբերի 12-ին պատմական է, քանի որ 1915 թ․ ի վեր առաջին անգամ ԱՄՆ Սենատը նման բանաձև է ընդունել՝ օգտագործելով Հայոց ցեղասպանություն եզրը: Բացի այդ, այս երկու «առանձին» բանաձևերը օրենքի ուժ չունեն, հետևաբար, որևէ իրավական հետևանք չունեն։ Դրանք պարզապես համարվում են «Կոնգրեսի կարծիքը»։

Այնուամենայնիվ, այս երկու բանաձևերի ընդունումը և միջազգային լրատվամիջոցների կողմից դրանց լուսաբանումը զայրացրել են Թուրքիայի կառավարությանը։ Որոշ թուրք պաշտոնյաներ հայտարարություններ տարածեցին՝ դատապարտելով ԱՄՆ Կոնգրեսին և սպառնալով ամերիկյան զորքերը դուրս վռնդել Թուրքիայի երկու ավիաբազաներից․․․ Թուրք պաշտոնյաները փորձեցին նաև նվազագույնի հասցնել այս բանաձևերի կարևորությունը՝ նշելով, որ դրանք «ընդհանրապես ոչ մի արժեք չունեն»։ Թուրքական կառավարությունն այնքան հեռու գնաց, որ ստիպեց իր խորհրդարանին բանաձև ընդունել՝ դատապարտելով ԱՄՆ Սենատին Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Թուրքիայի կառավարությունը նաև կանչեց Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդին՝ ասելով նրան, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը վնասելու է թուրք-ամերիկյան հարաբերությունները, միաժամանակ պնդելով, որ բանաձևը «ընդհանրապես որևէ արժեք չունի»: Այդ դեպքում ինչո՞ւ է թուրքական կառավարությունը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ ծախսում լոբբիստների վրա՝ փորձելով արգելափակել բանաձևի ընդունումը Կոնգրեսում։ Ինչպե՞ս կարող է «անարժեք» բանաձևը վնասել թուրք-ամերիկյան հարաբերությունները և ինչո՞ւ է Թուրքիան սպառնում ԱՄՆ-ին վռնդել թուրքական ավիաբազաներից։

Նույնքան վիրավորական են Ադրբեջանի պաշտոնյաների կողմից Սենատի բանաձևի վրա կատարված հարձակումները: «Բանաձևի ընդունումը...․ պատմական փաստերը կեղծելու փորձ է և դրա գործածումը որպես քաղաքական ճնշման միջոց», հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Բանաձևը «ծառայում է միայն հայկական լոբբիի շրջանակների կեղտոտ նպատակներին», ավելացրեց նա: Հայաստանի պաշտոնյաները պետք է խիստ արձագանքեն՝ դատապարտելով Ադրբեջանի ժխտողական հայտարարությունը, որն Ադրբեջանին դարձնում է ցեղասպանության ոճրագործության հանցակից դեպքից հետո։ Որպես պատիժ, Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակավորապես սառեցնում է Արցախի վերաբերյալ բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ։

Թեև սպասվում էր, որ Թուրքիայի կառավարությունը կխարազանի Հայոց ցեղասպանության բանաձևերը, մեզ վշտացնում է, որ Պոլսո նորընտիր հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը երկար հարցազրույց է տվել թուրքական «Սաբահ» թերթին՝ Սենատի բանաձևն անվանելով «ոչ այնքան բարոյական»: Թեև հասկանալի է, որ հայերը Թուրքիայում պատանդներ են՝ զրկված մարդու հիմնական իրավունքներից, այնուամենայնիվ, պատճառ չկար, որպեսզի Պատրիարքը, որը ընտրվել էր Սենատի բանաձևի ընդունումից ընդամենը մեկ օր առաջ, այդքան ջանք թափեր՝ թութակի պես կրկնելով Թուրքիայի կառավարության ժխտողական քարոզչությունը․․․Նա ոչ միայն դատապարտեց ԱՄՆ Սենատին, այլև ասաց այնպիսի վիրավորական բաներ, ինչպիսիք են՝  կոչ, որպեսզի պատմական հանձնաժողովն ուսումնասիրի, թե արդյոք տեղի է ունեցել ցեղասպանություն, կեղծ պնդում, որ որոշ հայեր ռուսական զորքերի կողմից են եղել օսմանյան ուժերի դեմ գրոհելիս, մեղադրանք հայերին և թուրքերին միմյանց կոտորելու մեջ, կոչ հայերին ու թուրքերին համատեղ լուծում գտնելու առանց «երրորդ կողմերի» միջամտության, և աջակցություն տխրահռչակ Հայ-թուրքական արձանագրությունների ընդունմանը երկու երկրների կողմից: Սրանք բոլորը Թուրքիայի կառավարության կողմից առաջ քաշված առարկություններն են: Պատրիարք Մաշալյանն իր հարցազրույցի վերջում հայտարարեց՝ «Ես քաղաքական գործիչ չեմ, այս [հարցում] առկա է քաղաքական ասպեկտ»։ Նա պետք է հրաժարվեր խոսել «Սաբահ»-ի հետ՝ պարզապես հայտարարելով, որ ինքը հոգևոր առաջնորդ է և չի ցանկանում ներքաշվել քաղաքական հարցերի մեջ: 

Ինչ վերաբերում է Պատրիարքի այն առաջարկին, որ երրորդ երկրները չպետք է ներգրավվեն Հայոց ցեղասպանության հարցում, նա լիովին սխալ է: Եթե չլինեին Սփյուռքի լոբբիստական ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ապա աշխարհն արդեն վաղուց մոռացության էր մատնել այս հարցը․․․ Ժխտողականների և ստախոսների կողմից լինելու փոխարեն, պատրիարք Մաշալյանը պետք է անխոնջ աշխատանք տաներ հենց Թուրքիայի ներսում ճշմարտությունը հաստատելու համար: Դա ամենաքիչն է, որ կարելի է ակնկալել Աստծո մարդուց․․․ Վերջապես, չնայած որ Պատրիարքը թութակի պես կրկնում էր թուրքական ժխտողական դիրքորոշումները, մենք վստահ չենք, որ Թուրքիայի կառավարությունն իրականում ճնշում է գործադրել նրա վրա, որպեսզի հարցազրույց տա «Սաբահ»-ին։ Միգուցե նա ինքնակամ է դա արել, որպեսզի միավորներ վաստակի Թուրքիայի կառավարության կողմից՝ ակնկալելով, որ Անկարան շուտով կհաստատի իր ընտրությունը որպես Պատրիարք։ «Այս համայնքում ոչ ոք չի ցանկանա քվեարկել պետության կողմից հավանության չարժանացած որևէ պատրիարքի օգտին», ասել է Մաշալյանը «Սաբահ»-ին։ Նախատեսվում է, որ այս շաբաթ Պատրիարքը կհանդիպի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ․․․
Քանի որ Գարեգին Բ կաթողիկոսը և Արամ Առաջին կաթողիկոսը շտապեցին շնորհավորել Պոլսո նորընտիր Պատրիարքին, կուզենայի իմանալ, արդյոք «Սաբահ» թերթին Մաշալյանի տված վախկոտ հայտարարություններից հետո, երկու Կաթողիկոսները հետ չեն կանչի իրենց շնորհավորանքները և չեն դատապարտի Հայոց պատրիարքի ժխտողական հայտարարությունները․․․

Հայաստանի պետական պաշտոնյաները, ներառյալ նախագահը, վարչապետը և արտաքին գործերի նախարարը հանդես եկան հայտարարություններով՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Կոնգրեսին և ամերիկահայերին՝ Ցեղասպանության բանաձևին աջակցելու համար: Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանաձևի ընդունումը կնվազեցնի Հայաստանի անվտանգության համար թուրքական սպառնալիքը, նա, ցավոք, ավելացրեց, որ աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը «առանց նախապայմանների»: Եթե Ցեղասպանության ճանաչումը պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը, ապա ինչու պետք է վարչապետն ասի, որ «Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ»:

Հաջորդ քայլերի առումով, ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը դիմի Համաշխարհային դատարան (Արդարադատության միջազգային դատարան)`պահանջելով Թուրքիայից այն ամենը, ինչ հայ ժողովուրդը կորցրել է  ցեղասպանության հետևանքով: Դրանք են․
1) Վճարել դրամական փոխհատուցում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի համար.
2) Վերադարձնել զոհերի ժառանգներին բոլոր անձնական ունեցվածքները, ինչպիսիք են՝ տները, ագարակները, բանկային հաշիվները և բանկային պահարաններում գտնվող արժեքավոր իրերը.
3) Վերադարձնել եկեղեցիները, վանքերը, դպրոցներն ու գերեզմանատները Թուրքիայի հայ համայնքին․
4) Ազատագրել Արևմտյան Հայաստանը և միավորել Հայաստանի Հանրապետության հետ:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}