Ապօրինի որդեգրումների գործով բացի Ռազմիկ Աբրահամյանից ևս երկու մարդ է ձերբակալվել
Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Աղբյուրը հիշեցնում է , որ ավելի վաղ նշված քրեական գործի շրջանակներոմ, ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի՝ Երևան քաղաքի բնակչուհու՝ ծնված 1976 թվականին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Երեխաների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Ռազմիկ Աբրահամյանը
- «Ժողովուրդ». Բացառիկ մանրամասներ օրենքի կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրգործից
- ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել
- Նախարարությանը հայտնի չէ՝ ովքեր են զբաղվել որդեգրմամբ. Զարուհի Բաթոյան
- 12 ծննդկանների հակել են որդեգրման նպատակով իրենց երեխաներից հրաժարվելուն. Նոր մանրամասներ
- ՔԿ. Երեխաների ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործով ձերբակալված կա
- ՀԺ-ն հապարակում է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները
- Լրագրողները Միրզոյանին հիշեցրին 1 տարի առաջվա հայտարարությունը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին
- Հայաստանից երեխա ավելի շատ որդեգրում են արտասահմանում ապրող օտարերկրացիները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան