Ռոբերտ Քոչարյան. Եթե ինձ համարում են վտանգ պետականության համար, ուրեմն մանկուրդների երկիր ենք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանի դահլիճում անդրադարձավ իր հասցեին արված այն հայտարարությանը, թե վտանգ է ներկայացնում։ Նա հիշեցրեց, որ եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, ապա՝ նաև Հայաստանի, ղեկավարել է Արցախը պատերազմի ողջ ընթացքում։
Քոչարյանը հիշեցրեց, որ իր նախագահության տարիներին Հայաստանը լքել է աղքատ երկրների շարքը, դարձել է միջին եկամուտ ունեցող երկիր ու մինչ օրս պահպանվել է այդ կարգավիճակը։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքն ընդհատվեց մարտիմեկյան դեպքերից տուժած Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի բավականչություններով. «Հարգելի դատարան, հիմա ի՞նչ է մենք պիտի գնանք վիճակագրություն ստուգենք, տեսնենք ճի՞շտ է ասում»։
Սաֆարյանին սկսեցին միանալ տուժողները, նրանց արձագանքեցին Քոչարյանի փաստաբանները։ Դատավորն ի վերջո բարկացավ տուժողի վրա, հայտարարեց՝ խանգարում է նիստերին։
Ռոբերտ Քոչարյանը շարունակելով իր խոսքը, նկատեց. «Եթե նման արդյունքներ ունեցող մարդը համարվում է վտանգ պետականության համար, էլ ի՞նչ ասեմ, ուրեմն՝ մենք մանկուրդների երկիր ենք, ուղղակի այսքանը ցանկացա ավելացնել»։
Քոչարյանի խոսքին հետևեցին դատարանի դահլիճում գտնվող նրա աջակիցների բացականչությունները։
Դատավորը կարգադրիչներին հորդորեց նիստը խանգարողներին դուրս հրավիրել, ինչից հետո նրանք սկսեցին դուրս հրավիրել ծափահարողներին։
Ստեղծվեց խառնաշփոթ, հնչեցին գոռգոռոցներ, միմյանց հասցեին վիրավորանքներ ու մեղադրանքներ։ Կարգադրիչները մի քանիսին դուրս հանեցին։
Մեղադրող կողմը դատավորին խնդրեց պահպանել կարգ ու կանոնը՝ ըստ պատշաճի։
«Սա դատարան է»,-հիշեցրեց դատախազ Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Վերաքննիչ դատարանը պետք է քննության առնի, այս պատճառաբանությամբ գրավը կարո՞ղ էր մերժվել
- Դատավոր Լուսինե Աբգարյանը չբավարարեց Քոչարյանի փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին