Արթուր Ղազինյան. Հայաստանը չի կառավարվում
Իշխանափոխությունից մեկուկես տարի անց Հայաստանի նոր իշխանությունները դեռևս չեն կարողանում հասկանալ, ընկալել կառավարման կարևորագույն գործառույթների իրականացման տրամաբանությունը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
Նրա ներկայացմամբ, կառավարման գործընթացն իրականացվում է երեք հիմնական բաղադրիչով՝ կազմակերպում, ղեկավարում, համակարգում, իսկ այսօր իշխանության բարձրագույն օղակներում գտնվող մարդիկ չունեն այս բաղադրիչների գոնե նվազագույն փորձառություն և գիտելիքներ, հետևաբար ձախողումները, սխալները, տապալումները և թերություններն անխուսափելի են:
Ա. Ղազինյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր անկեղծ հուզական պոռթկումի ժամանակ արտահայտել է մի քանի մտքեր, որոնց ցանկանում է անդրադառնալ:
«Ասաց, որ չի կարողանում ստանալ իր համար կարևոր տեղեկատվություն: Եթե սա բացենք մեր քաղաքացիների համար, դա նշանակում է, որ երկրում օպերատիվ կառավարում չի իրականացվում: Եթե պետության ղեկավարը չի կարողանում ստանալ իր համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա ինչ տեղեկատվություն է փոխանցում մեր քաղաքացիներին՝ անդադար, շատ երկար խոսելով տարբեր հարցերի վերաբերյալ: Սա նաև տեղեկատվական անվտանգության խնդիր է, որ պետության ղեկավարը պետք է լինի համալիր, համապարփակ, ամբողջական տեղեկացված Հայաստանի ներսում և Հայաստանի հետ կապված Հայաստանից դուրս ընթացող գործընթացների վերաբերյալ:
Այսօրվա կառավարությունը չունի հնարավորություն ոչ տեսական, ոչ գործնական, լուծելու առկա խնդիրները, նաև չունի հնարավորություն կառավարելու այդ խնդիրները: Այսօր մեր երկրում գոյություն ունի օպերատիվ կառավարման ճգնաժամ, Հայաստանի Հանրապետությունը չի կառավարվում: Գնահատականները միգուցե սուր են, բայց դա օբյեկտիվ են և արտացոլում են այն պատկերը, որը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը հայտնի պոռթկումի ժամանակ՝ նաև նշելով, որ կառավարությունից ստանում են փաստաթղթեր, որոնք չեն հասկանում, թե որերորդ դասարանի աշակերտն է գրել:
Տեղեկացնեմ քաղաքացիներին, որ կառավարություն գրությունները գնում են բացառապես նախարարի կամ առաջին տեղակալի, տեղակալի կամ պաշտոնակատարի կողմից: Հիմա Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ նախարարին նկատի ուներ և ում էր կարծում՝ չգիտեմ որերորդ դասարանի աշակերտ»,- ասաց Ա. Ղազինյանը:
Խոսելով դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին, նա նշեց, որ այս տարին բավականին հագեցած էր իրավական անվտանգությանն ուղղված սպառնալիքներով: Ա. Ղազինյանը հիշեցրեց դատարանների շենքերը շրջափակելու Նիկոլ Փաշինյանի կոչի մասին, խոսեց դատական իշխանության նկատմամբ հարձակումների, այսօրվա իշխանության կողմից ՍԴ-ի նկատմամբ թիրախավորված քաղաքական հարձակումների մասին:
«Գործող իշխանությունները դատական համակարգն ընդունեցին որպես քաղաքական ինստիտուտ և որոշեցին ստուգել դատական համակարգի քաղաքական վստահելիության աստիճանը: Դա խորը մոլորություն է, որովհետև դատական համակարգը մասնագիտական կառույց է, դրանց վստահության աստիճանը չափվում է բացառապես նրանց վարույթում գտնվող գործերի ծավալով, քանակով, դատավարությունների գործընթացին մասնակցող սուբյեկտների թվով: Կարող եմ ասել, որ դատավորները գերծանրաբեռնված են: Եթե դատական համակարգի նկատմամբ չկա վստահություն, ապա մարդիկ չեն դիմում դատական համակարգին»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը:
Ա. Ղազինյանի խոսքով, իրենց կուսակցությունը հայտարարել էր, որ պետք է օր առաջ սկսել իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգի մշակում, ինչի ուղղությամբ իրենք արել են որոշակի աշխատանքներ, իրավաբանական հանրույթի հետ ունեցել են լուրջ քննարկումներ, անելիքների վերաբերյալ ունեն կոնկրետ եզրակացություններ:
«Հայաստանում ներկայումս ընթանում է պայքար իրավական պետության դեմ՝ քաղաքական առաջնահերթություններն ու գերակայությունները դարձնելով ուղենշային դատական համակարգը նվաճելու գործում որոշ հաջողություններով և որոշ խնդիրներով»,- ասաց Արթուր Ղազինյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Մեկ Հայաստան» կուսակցությունը կմշակի Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
- Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան
- Ղազինյան. Փաշինյանը խոստովանեց, որ կառավարությունում աշխատում են դպրոցական մակարդակի գիտելիք ունեցող նախարարներ
- Արթուր Ղազինյան. Պետությունը դարձել է չիրագործված մանկական երազանքերի իրագործման արկղ
- Արթուր Ղազինյան. Այս վիճակը շուտով կավարտվի
- Արթուր Ղազինյան. Բյուջեն չպետք է ծախսվի Փաշինյանի ու Հարությունյանի ընկճախտը բավարարելու համար
- Արթուր Ղազինյան. Փաշինյանն ուղղակի վարձահատույց է լինում իրեն իշխանության բերած մարգինալ փոքրամասնություններին
- Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը չի ծառայում հայկական շահին. Ղազինյան
- Ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում. Արթուր Ղազինյան
- Արթուր Ղազինյան. Հրայր Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը անմաքրելի հետք թողեց իշխանության նկարագրի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան