Նոր առաջարկ ԱԳԲԱ Լիզինգի և «Ավանգարդ Մոթորս»-ի կողմից
Ամփոփելով «Հաշվի, առ» արշավը, ԱԳԲԱ Լիզինգն ու «Ավանգարդ Մոթորս»-ն այժմ էլ ներկայացնում են ևս մեկ բացառիկ առաջարկ: Մինչև տարեվերջ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով «Ավանգարդ Մոթորս»-ի ողջ մոդելային շարքից ձեռք բերելով որևէ ավտոմեքենա, հնարավորություն կընձեռվի օգտվելու հետևյալ պայմաններից՝
. տարեկան տոկոսադրույք՝ 0,01% (եվրոյի դեպքում),
.կանխավճար` 10%,
.միջնորդավճար՝ 1%,
.ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 2,5-2,75%,
. 2 տարի մարման ժամկետ,
. լրացուցիչ այլ վճարների բացակայություն:
«2019 թվականին մեր և «Ավանգարդ Մոթորս»-ի համագործակցության արդյունքում լիզինգով
տրամադրված ավտոմեքենաների ընդհանուր գումարը կազմել է մոտ 4 միլիարդ դրամ: Գրանցված արդյունքը տպավորիչ է և մենք որոշեցինք այսքանով չսահմանափակվել: Մշակեցինք ևս մեկ առաջարկ, որի շնորհիվ մեր գործընկերները հնարավորություն կստանան մինչև տարեվերջ «Ավանգարդ Մոթորս»-ի ողջ մոդելային շարքից ավտոմեքենա ձեռք բերել հայաստանյան լիզինգային շուկայի համար աննախադեպ պայմաններով: Հույս ունեմ, որ մերայս նոր առաջարկը նույնպես լայն արձագանք կստանա»,-իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:
ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը ՀՀ-ում
լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:
Հարակից հրապարակումներ`
- Լիզինգային ծրագրով գյուղացիները կկարողանան ձեռք բերել գյուղատնտեսական սարքավորումներ
- ԱԳԲԱ Լիզինգը վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել
- ԱԳԲԱ Լիզինգ. Ներդրումները խթանելու ենք E-FIX-ի միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան