Երեխաների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Ռազմիկ Աբրահամյանը
Ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը»,- մանրամասնեց Ն. Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
- 12 ծննդկանների հակել են որդեգրման նպատակով իրենց երեխաներից հրաժարվելուն. Նոր մանրամասներ
- ՔԿ. Երեխաների ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործով ձերբակալված կա
- Ոստիկանությունը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի մասին
- Հետհայացք ԱԱԾ-ի՝ երեխաների որդեգրման սկանդալային հայտարարության հետ կապված
- Լրագրողները Միրզոյանին հիշեցրին 1 տարի առաջվա հայտարարությունը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին
- ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին