Նահատակ պոչամբարի մոտ ապրող ընտանիքին օգնելու համար արշավ է սկսվում
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուրգարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս տանը, ՀՀ Լոռու մարզ, գյուղ Մեծ Այրում, Նահատակ պոչամբարից ընդամենը 50 մետր հեռավորության վրա ապրում է երեք անչափահաս երեխա, ովքեր շարունակաբար հիվանդ են լինում, իսկ տնամերձ հողամասում աճեցրած միրգ բանջարեղենը պիտանի չէ օգտագործման համար։ Այս տան երեխաները, քանզի երեխա են ժամանակ առ ժամանակ խաղում են պոչամբարի ափին, քանզի պոչամբարը ցանկապատված չէ։ Երեխաների հայրը, Հարություն Դանիելյանը, փախստական Արցախի Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղից այլևս չգիտի ինչ անի։ Այլ բնակարան չունի, որպեսզի տեղափոխվի մի փոքր ավելի անվտանգ տարածք։ Տունը ցանկանում է վաճառել, սակայն ոչ ոք այն չի գնում բնականաբար։
Այս տարի ընտանիքի տնամերձ հողամասից մեր կողմից վերցրած միրգ բանջարեղենի նմուշառումները փորձաքննություն ացնան Չեխիայի քիմիական ինստիտուտում և արդյունքը մկնդեղի և այլ ծանր մետաղների բարձր կոնցետրացիաներն են, որոնք քաղցկեղածին և ոչ քաղծկեղածին բազմաթիվ հիվանդությունների ռիսկեր են պարունակում։
Արշավ ենք սկսում, ընտանիքին հասցված վնասներին փոխհատուցում տալու համար և մանկահասակ երեխաներին ավելի անվտանգ գոտի տեղափոխելու նպատակով։ Միացեք արշավին, ովքեր միանում են, գրեք մեկնաբանություններում և ինձ անձնական նամակով»:
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվել է Հայաստանի հյուսիսում շրջակա միջավայրի թունավոր նյութերով աղտոտումը
- Հանքարդյունաբերություն. Վնասնե՞ր, թե՞ օգուտներ
- Հանքարդյունաբերությունը կարող է սողանքի առաջացման նպաստող գործոն լինել
- Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը
- Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետները նմուշառում են իրականացնում Ալավերդիում և Ախթալայում
- ԲՆ. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը ն շրջակա միջավայրին 5 մլն դրամի վնաս է պատճառել
- Ախթալայի հանքավայրի պոչամբարը սպառնալիք է բնակչության համար. փորձագետ
- «Ախթալայի պոչանբարում մկնդեղի չափաքանակը գերազանցված է, իսկ մարդիկ այդտեղ խորովածի փառատոն են անում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան