Հին է, գրանցված չէ… պետք չէ
Ֆեյսբուքյան օգտատերից մեկը դեկտեմբերի 15-ին ահազանգել էր և լուսանկարներ հրապարակել, որ քանդում են Սանահին կայարանում ցարական շրջանում կառուցված շենքերը: Նա նաև կոչ էր արել տեղյակ պահել պատկան մարմիններին փրկելու «մեր պատմությունը հողին հավասարեցնելուց»:
Օգտատերերն ակտիվ հղումով նշել են՝ Լոռու մարզպետարան, մարզպետ Անդրեյ Ղուկասյան, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան, սակայն որևէ արձագանք չկա:
Panorama.am-ը գրավոր հարցում է ուղարկել Լոռու մարզպետարան՝ թե ինչո՞ւ են քանդվում շենքերը, ի՞նչ է լինելու այդ տեղում, արդյո՞ք ընդգրկված են պահպանվող հուշարձանների ցանկում, եթե ոչ, բայց որպես հին շինություն-հուշարձան, ինչո՞ւ չեն պահպանվում: Պատասխանը լինելու դեպքում՝ կհրպարակենք:
Դիմեցինք նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ: ՊՈԱԿ-ի լրատվության, հրատարակչության և դիզայնի բաժնի պետ Մարինե Ավանեսյանը հայտնեց, որ շենքերն ընդգրկված չեն հուշարձանների պետական ցուցակում, հետևաբար իրենք շենքերի հետ կապված որևէ գործառույթ չեն իրականացնում, ՊՈԱԿ-ի մարզային ծառայության պատասխանատուների կողմից պահպանությունը չի իրականացվում:
«Մարզային ծառայությունների մեր աշխատակիցները շրջայցերի ընթացում եթե տեսնում են, ի հայտ են գալիս նորահայտ հուշարձաններ, տեղեկույթը սահմանված կարգով ներկայացնում են ՊՈԱԿ, բայց այդ շենքերն ընդգրկված չեն նորահայտ հուշարձանների ցանկում, քանի որ դրանք օգտագործվող շենքեր են»,- ասաց նա:
Այնպես չէ, որ պետության հսկողության տակ գտնվող շենքերը չեն քանդվում ու չեն խեղաթյուրվում, այնպես չէ, որ եթե կա պետության հսկողությունն ու պահպանությունը, հուշարձանը 100 տոկոս ապահոված է, սակայն եթե մարդիկ ահազանգում են, մարդիկ ուզում են փրկել շենքեր, որոնք իրենք համարում են հուշարձան, ուրեմն այդ կառույցն արժանացել է այդ գնահատականին, ուրեմն այն պետք է պահպանվի: Ցավոք, այդպես չէ այստեղ, տարիների փորձն է ցույց տվել: Այսօր էլ որևէ բան չի փոխվել:
Հարակից հրապարակումներ`
- «Պահանջում ենք մեր նախկին փակ շուկան»
- Աֆրիկյանների շենքը, Արամի տունը, «Զվարթնոց»-ի կլոր շենքը, Տպարանի շենքի պայթեցումը՝ Ն. Սարգսյանի տարեվերջյան ասուլիսում
- Մշակույթի նախարար. «Փակ շուկան» ներառված չէր ցանկում
- Արամի 30-ը «նորից կտաշեն»
- Արամի 30. «Արի՝ քանդեմ, գնա՝ սիրեմ»
- «Ինչո՞վ է Օպերան ավելի կարևոր, քան Փակ շուկան»
- «Աֆրիկյանների ակումբից» մնաց փոշին ու աղբը. Լուսանկարներ
- Աճառյանի դպրոց. Առայժմ այնպես է, ինչպես Փակ շուկայի դեպքում
- Մշակույթի նախարարությունն արձագանքել է ՄԻՊ-ի՝ Փակ շուկայի խնդրին վերաբերող մեղադրանքին
- «Փակ շուկա». «Տագնապ է առաջացնում պետական այրերի լռությունը»
- Փակ շուկա. «Արի գռազ գանք, որ չի քանդվելու» (տեսանյութ)
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ. Panorama.am-ին պատասխանում է քաղաքապետարանը
- Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
- Ի՞նչ արժեք է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը
- «Մեր գոյությունը կարող ենք մեր տեսակով միայն պահպանել»