«Ժողովուրդ». Ովքե՞ր են ձերբակալված ՊԵԿ պաշտոնյաները
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել են մաքսային ծառայության շահերին հակառակ, մասնավորապես` չեն կատարել ներկրվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու և բացառելու ուղղությամբ իրենց պարտականությունները:
Այս պայմաններում Թուրքիայից Հայաստան ներկրված և վաճառքի համար նախատեսված ապրանքները պաշտոնատար անձանց թողտվությամբ, օրենքով սահմանված կարգով, չեն մաքսազերծվել, և դրանց մուտքը չի փաստաթղթավորվել: Վերոնշյալ հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք և 2 քաղաքացի ձերբակալվել են: Նկատենք, որ իրավապահները չէին բացահայտել, թե ովքեր են վերոնշյալ պաշտոնատար անձինք: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել պաշտոնատար անձանց անունները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում