ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է տարվա մարզական մասսայական միջոցառումները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել 2019 թվականին իրականացրած մարզական մասսայական միջոցառումների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Անցնող տարում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում անցկացրել է 12 մարզական մասսայական միջոցառում` շուրջ 225489 քաղաքացու մասնակցությամբ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գավաթներ և հավաստագրեր է հանձնել Հայաստանի մարզերում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզական փառատոնի մրցանակակիր համայնքներին:
Փառատոնին մասնակցել են 43 քաղաքային, 5 գյուղական համայնքներ և Ստեփանակերտը: Հաղթող է ճանաչվել Վանաձորը, երկրորդ տեղը զբաղեցրել է Չարենցավանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գավառը:
Նախարարը գավաթներ, հավաստագրեր և մարզագույք ձեռք բերելու համար դրամական պարգևներ (պարգևներով (1-ին տեղ` 450.000 դրամ, 2-րդ տեղ` 350.000 դրամ, 3-րդ տեղ` 250.000 դրամ) է հանձնել նաև Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի մրցանակային տեղեր զբաղեցրած մարզերին: Սպարտակիադայի հաղթող է ճանաչվել Արցախի Հանրապետությունը, երկրորդ տեղում Շիրակի, իսկ երրորդում՝ Լոռու մարզն է:
ԿԳՄՍՆ մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչությունն ուսումնասիրել ու գնահատել է անցնող տարում անցկացված միջոցառումներին մարզերի մասնակցությունը. լավագույն արդյունք գրանցած Շիրակի մարզը պարգևատրվել է գավաթով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա