Գրապալատի շենքում հուշարձանային հատվածի փոփոխության մասով աշխատանքներ դեռ չեն իրականացվում
«Երևանում գտնվող Գրապալատի շենքի կոնկրետ այն հատվածը՝ Գևորգ Քոչար 21-ը, որը նախատեսված է դարձնել Մնջախաղի թատրոն, նշված չէ Երևան քաղաքի մշակութային հուշարձանների ցանկում իբրև հուշարձանային մաս: Նշված է միայն Տերյան, Իսահակյան և Քոչար 4 հասցում գտնվող հատվածները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:
Նա կրկնեց, որ կոնկրետ Մնջախաղի թատրոնին տրամադրված հատվածը ներառված չէ ցուցակում, ինչը վիճահարույց է, մասնագետները մտածում են գուցե վրիպակ է եղել: Փոխնախարարի խոսքով, չեն խորանում՝ վրիպակ է եղել, թե ոչ, որ այդ մասը նշված չէ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին 2004 թվականի N 1616-Ն որոշմամբ հաստատված ցուցակում, այդ հատվածում շինաշխատանքներ սկսելու հարցը երկու անգամ դրել են գիտամեթոդական հանձնաժողովի նիստին, մեկ անգամ պակասող փաստաթղթեր են եղել, անհամաձայնություն են եղել մասնագետների և ներկայացնողների միջև, հետ է ուղարկվել փաստաթղթերը լրամշակման: Դրանից հետո ներկայացվել է լրամշակված տարբերակը:
Ասուլիսին ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ նույնիսկ մասնագետների շրջանում էր վիճարկվում՝ այդ մասը հուշարձան է, թե ոչ, քանի որ գրանցված չէ:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն ասաց, որ տվյալ ծրագրի շրջանակում իրենք հանդիսանում են կառուցապատող, նախաձեռնողը ԿԳՄՍ նախարարությունն է և 2019 թվականի բյուջեով արդեն տրամադրվել է 45 միլիոն դրամ տվյալ շենքի շինարարական աշխատանքների համար:
«Ի սկզբանե նախագիծը մշակվել է 2016-2017 թվականներին, ամենախնդրահարույց հատվածը մուտքային հանգույցն էր, նախատեսված էր առաջ եկած մասի հարևանությամբ, սակայն տեղակայված էր թե այլ սեփականատիրոջ, թե համայնքին պատկանող հողատարածքի վրա, խաթարում էր սեփականատիրոջ տարածքի բնական լուսավորությանը, բնական շահագործման խնդիր կար: Մեր նախաձեռնությամբ նախագիծը քննարկվեց, վերայանվեց, մուտքային այդ հանգույցը հանվեց, նախատեսվել է թատրոնի մուտքը մի փոքր ներքևից՝ ընդհանուր մուտքից»,- ասաց նա:
Ա. Միրզոյանի խոսքով, նախագիծը մշակելիս համաձայն ընթացակարգերի դիմել են ԿԳՄՍ նախարարություն:
«1616-Ն որոշման Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկի հուշարաձանի անվանում սյունյակում նշված է Գրքի պալատի շենքի Տերյան փողոցի հատվածը: Մենք հարցադրում ենք արել նախարարությանը: Երկար քննարկումներից հետո պատասախան ենք ստացել, որ ամեն դեպքում, ըստ նախարարության, մեկ շենքային համալիր է ու նախագիծն ամողջությամբ ներկայացվել է որպես հանրապետական նշանակություն ունեցող հուշարձան և այդ ընթացակարգերով է անցել»,- նշեց քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը:
Ա. Խզմալյանը շարունակեց, որ իրենք են կոչ արել բարդացնել գործընթացը՝ հնարավորություն ունենալով չդնելու քննարկման:
Ա. Միրզոյանն ասաց, որ վերանայված նախագիծն այնուհետև ներկայացվել է գիտամեթոդական խորհրդին, ստացել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացվել է Երևանի քաղաքապետարան շինթույլտվության ստացման համար, ստացել են նոյեմբերի 20-ին:
«Ներկա պահին իրականացվում է միայն շենքի ամրակայման աշխատանքները՝ առանց դեռևս հուշարձանի փոփոխությանն անդրադառնալով: Այսինքն ներքին պատերն են քանդվում, տանիքն է փոխվելու երկու հատվածում: Այս տարվա հատկացումներն ուղղված են միայն սրան»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է նոր հարկ կառուցելուն, Ա. Միրզոյանն ասաց, որ բնավ այդպես չէ. նախագծով նախատեսված է ապամոնտաժել ծածկի սալը, պարապետի հատվածը մի փոքր բարձրացնել՝ 1-1,20 մետրի սահմաններում, նոր տանիքածածկ է իրականացվելու:
«Այսինքն մեր գոյություն ունեցող երրորդ հարկի ընդամենը մեջին բարձրությունն ավելի բարձր է լինելու, որտեղ նախատեսված է դահլիճը: Սա է փոփոխությունը: Համաձայն իրավական փաստաթղթերի, հուշարձանների դեպքում փոփոխությունը թույլատվում է միայն կառավարության որոշմամբ: Տվյալ փոփոխության կառավարության որոշումը երկար ժամանակ շրջանառվում է, բոլոր շահագրգիռ մարմիններից ստացվել է դրական կարծիքներ, ուղարկվում է արդարադատության նախարարություն: Երբ առկա են լինում դրական կարծիքներ՝ հիմնավորումներով, գիտամեթոդական խորհրդի եզրակացությունը, ենթադրվում է, որ կառավարությունը պետք է հաստատի: Ամեն դեպքում տվյալ պահին հուշարձանի փոփոխության մասով աշխատանքներ չեն իրականացվում, սպասում ենք կառավարության որոշմանը»,- ասաց Ա. Միրզոյանը:
Ա. Խզմալյանն ասաց, որ շենքը խայտառակ վատ վիճակում էր, նույնիսկ քար էր պոկվել:
«Առաջին անգամ վերցնում ենք տարածք, պետական միջոցներով ստեղծում ենք մշակութային միջավայր»,- նշեց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Փոփոխություններ են կատարում հուշարձան-շենքում՝ ենթադրելով, որ կառավարության որոշում կլինի
- 2020-ի վերջին Երևանը կունենա իր Մնջախաղի թատրոնի շենքը
- Երևանի մնջախաղի պետական թատրոնը նոր հասցե ունի
- Մնջախաղի թատրոնին տրված շենքում շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել
- Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու ճարտարապետն աշխատելու են միասին