Իմ մանկության երազանքը չի եղել դառնալ ՀԽ նախագահ. Սաֆարյան
Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագողրների հետ զրույցում ասաց, որ նախնական զրույց է ունեցել վարչապետի հետ, որի ժամանակ նախանշվել են այն հիմնական ուղղությունները, որոնցում փոփոխություններ պետք է իրականացվեն։
Հավանաբար, ըստ նրա, փոփոխություններ կիրականացվեն «Հանրային խորհրդի մասին» օրենքում։
«Հանրային խորհրդի առջև դրված են խնդիրներ, թվարկված են և առաքելությունը, և գործիքները, որոնց միջոցով իրականացվելու է այդ առաքելությունը, բայց շատ հարցեր անորոշ են»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե նախկինում հերքում էր, որ մտադիր է դառնալ ՀԽ նախագահ, այսօր ի՞նչ է փոխվել, նաև այնպիսի տպավորություն է, որ իր ջանքերը՝ վարչապետին և կառավարությանը գովերգելու, իզուր չեն անցել, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ինքն այդպիսի ջանք չի ունեցել. «Համաձայնելով Հանրային խորհրդի անդամ դառնալ դեռ տարեսկզբին՝ շնորհակալ եմ եղել, որ գնահատվել է իմ փորձագիտական հմտություններն անվտանգության և այլ ոլորտներում։ Այդուհանդերձ, իմ մանկության երազանքը չի եղել դառնալ ՀԽ անդամ, առավելևս՝ ՀԽ նախագահ։ Ուղղակի չեմ մերժել վարչապետի առաջարկությունը»։
Հարցին, թե ինքը շահագրգրռված էր, որ Վազգեն Մանուկյանը հեռանա պաշտոնից, նշեց, որ որևէ մեկի հեռացմամբ շահագրգռված չի եղել:
Նրա խոսքով՝ առաջին իսկ օրվանից իր ցանկությունն է եղել հստակեցնել, թե ինչով են զբաղվում այդ կառույցում։ «Ես ականատես եմ եղել այդ մարմինը քաղաքական խաղերում օգտագործելու անթաքույց նկրտումների։ Դրա գագաթնակետն այն էր, որ վերջին նիստում ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը շարադրեց մի բան, որին չէի կարող չընդդիմանալ։ Դա Հանրային խորհրդի առաքելության վերասահմանմանն էր վերաբերում, որի նպատակը հասարակությանը իշխանությանը դեմ տրամադրելն էր»,- ասաց Ստյոպա Սաֆարայանը։
Ըստ նրա՝ իրենց միջև հակասությունները գագաթնակետին են հասել այդ ելույթից հետո, երբ ակնհայտ է եղել, որ իր և Վազգեն Մանուկյանի պատկերացումները Հանրային խորհրդի վերաբերյալ տարբեր են:
Հարակից հրապարակումներ`
- Այն բոլոր խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, հերթով գլորվելու են ցեխի մեջ. Փաշինյան
- Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագաh
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան