Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագաh
ՀՀ կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց Ստյոպա Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը նոյեմբերի 13-ին հրաժարական տվեց։
Նա իր հայտարարությունում, մասնավորապես, նշել էր. «Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն:
Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում:Հրաժարականից հետո Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Վերնատուն» ակումբը, որում հավաքվել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հանրային, մշակույթի, քաղաքական գործիչներ ու գիտնականներ:
Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից...»։
Հրաժարականից հետո Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Վերնատուն» ակումբը, որում հավաքվել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հանրային, մշակույթի, քաղաքական գործիչներ ու գիտնականներ:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. «Վերնատուն» ակումբը պատկանում է բոլորին
- Վազգեն Մանուկյան. Դուրս եմ գալիս Հանրային խորհրդից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան