Գիշերօթիկի 260 երեխաներ կվերադառնան ընտանիքներ, որոնց կտրամադրվի բնաիրային օգնություն
Կառավարությունն այսօրվա նիստում կայացրեց համապատասխան որոշմամբ չորս գիշերօթիկ հաստատությունում խնամվող 6-ից 18 տարեկան 260 երեխայի, որոնք սոցիալապես անապահով ընտանիքներից են օժանդակություն կցուցաբերվի։
Օժանդակության համար «Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» միջոցառման տնտեսված գումարներից 280 հազար դրամը կուղղվի «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառմանը՝ նշված փաթեթները երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ փոխադրելու նպատակով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը հայտնեց, որ 2020 թվականից դադարեցնում են «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ների միջոցով իրականացվող գիշերօթիկ խնամքի ծառայությունները:
Նրա խոսքով՝ 260 երեխաները, որոնք վերադառնում են իրենց կենսաբանական ընտանիքներ, բնաիրային օգնություն կտրամադրվի: Ննաիրային օգնության փաթեթը բաղկացած է էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարներից, շահառու երեխաներին տրամադրվող հագուստից, կոշիկից և սննդի զամբյուղից: Սննդի զամբյուղը պարունակում է բրինձ, կարագ, բուսական յուղ, ձու, պանիր, շաքարավազ, կարտոֆիլ, միս, ալյուր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այն նյութական օգնությունը, որը նախկինում գնում էր գիշերօթիկ դպրոցներ և երեխաներին բաշխվում էր այդ դպրոցների միջոցով, իր ռիսկերով, հիմա ուղիղ այդ օգնությունը հատկացնում են երեխաների ընտանիքներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան