Ահազանգ. Անհայտ անձինք մտել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն ու տակնուվրա արել ամեն ինչ
Անհայտ անձը կամ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի, Armlur.am-ի խմբագրություն:
«Երբ առավոտյան 10-ին խմբագրության աշխատակիցը մտել է խմբագրություն, տեսել է, որ խմբագրությունը տակնուվրա է արված, դարակները բաց են, քարուքանդ է արված»,-տեղեկացնում է Armlur.am-ը։
Լրագրող Սոնա Գրիգորյանը փոխանցել է, որ ահազանգել են ոստիկանություն, դիմել են ՄԻՊ-ին։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ խմբագրությունից ահազանգ ստացել են, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը։
«Այս պահին այլ մանրամասներ չգիտենք»,-ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։