Սպիտակ տունն արձագանքել է Թրամփի իմպիչմենտի քվեարկության արդյունքներին
Սպիտակ տունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու որոշումն անվանել է Միացյալ Նահանգներում ամենախայտառակ դրվագներից մեկը: Այդ մասին հայտնում է Gazeta-ն:
ԱՄՆ նախագահ Թրամփն էլ իմպիչմենտն անվանել է «քաղաքական ինքնասպանություն» Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների համար:
Նշվում է, որ Թրամփը պատրաստ է հաջորդ քայլերին և վստահ է, որ ինքը լիովին արդարացվելու է Սենատում:
Նշենք, որ ժամեր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ամփոփվեցին Թրամփի իմպիչմենտի գործով քվեարկության արդյունքները, որը հաստատեց նախագահի իմպիչմենտը։
Ներկայացուցիչների պալատից, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներ են, իմպիչմենտի հարցը տեղափոխվում է Կոնգրես, որտեղ արդեն մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակից հանրապետականները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան