Փաստաբան Կոչուբաև. Սաֆարյանը չի կարող լինել Հանրային խորհուրդի նախագահ
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն անդրադարձել է Հանրային խորհրդի նոր նախագահի նշանակմանը, շնորհավորել նրան։ Միաժամանակ նա ընգծել է, որ Հանրային խորհրդի նոր նախագահը չի բավարարել ոչ հանրային խորհրդի անդամի և, առավել ևս, ոչ էլ խորհրդի նախագահի պաշտոնին։
«Հասկանալու համար խնդիրն ինչումն է, պետք է հասկանալ ինչ է հանրային խորհուրդը։
Հանրային խորհուրդը ՀՀ Սահմանադրության և համանուն օրենքի իմաստով ՀՀ կառավարության խորհրդատվական մարմինն է, որի inter alia խնդիրներն են`
քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը.
ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը:
Վկայակոչված օրենքի ուժով՝ հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն:
Պարոն Սաֆարյանը չի կարող լինել խորհրդի անդամ, քանի որ անդամության ողջ ընթացքում բազմիցս խախտել է քաղաքական չեզոքության ցենզը /ամենաթարմերից՝ «հների» նկատմամբ ակնհայտ կանխակալ և ատելության ֆոն ունեցող վերաբերմունք, Լուսավոր Հայաստանի բացահայտ քննադատություն, իշխող ուժին հրապարակային աջակցություն, տեղական ինքնակառավարման որոշ մարմինների աջակցություն և այլն/։
Պարոն Սաֆարյանը ունենալով կանխակալ քաղաքական ճաշակ չի կարող ներկայացնել և չի ներկայացրել հասարակության տարբեր շերտերի շահերը, չի կատարել և կատարում հայության ջանքերի մեկտեղում։
Այս և այլ հիմքերով դիմում եմ ներկայացրել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերանայի իր որոշումը։
Հ․գ Հատուկ նրանց համար, ովքեր կփորձեն արժեզրկել այս գործընթացը նշեմ, որ սա ականների, կողմերի և դեմերի, քաղաքապետի ասած օպոզիցիայի և պոզիցիայի խնդիր չէ, այս ամները նրա մասին է, որ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների հարգումն ու պաշտպանությունը այլընտրանք չունի, նրա մասին է, որ Սահմանադրության գերակայությունը պետք է երաշխավորվի ՀՀ բոլոր ինստիտուտների կողմից։ Օրենքի առջև ավելի հավասար մարդ ՀՀ-ում չպետք է լինի»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Իմ մանկության երազանքը չի եղել դառնալ ՀԽ նախագահ. Սաֆարյան
- Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագաh
- Ստյոպա Սաֆարյանին ՀԽ նախագահ նշանակելու հարցը կառավարության նիստի օրակարգում է
- «Ժողովուրդ». Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նոր նախագահի հավանական թեկնածո՞ւ
- ՀԽ-ում կոչ են անում Ստյոպա Սաֆարյանին լինել ավելի զուսպ
- Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ լրագրողների դիմումը ՀԽ հանձնաժողովում կքննեն վաղը
- Լրագրողական կազմակերպություններ. Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը վտանգավոր է ու անթույլատրելի
- Ստյոպա Սաֆարյանին հիշեցնում են՝ ՄԱՀՀԻ-ն ԱՄՆ-ից գումար է ստանում Հայաստանում ժողովրդավարության կայացման համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան