Վրաստանի էկոնոմիկայի նախարարություն. Բաթումիի նավահանգիստը չի վաճառվում
Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հերքում է հայաստանյան «Ժամանակ»-ի տարածած այն տեղեկությունները, որոնց համաձայն Բաթումիի նավահանգիստը վաճառվում է 600 մլն դոլարով։
«Տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Բաթումիի նավահանգիստը 49 տարի ժամկետով հանձնված է վարձակալության, այն կառավարման իրավունքները պատկանում են «Բաթումիի նավթատերմինալ» ընկերությանը»,-«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, ասված է նախարարության հայտարարության մեջ։
«Էխո Կավկազ»-ի տեղեկությունների համաձայն էլ, նավահանգիստը պատկանում է «Կազմունայգազ» ղազախական պետական ընկերությանը։
Ի դեպ, «Ժամանակ»-ը գրել էր, որ Հայաստանի տարբեր շրջանակներ, նաև Սփյուռքում ապրող ձեռնարկատերեր մտադիր են համատեղ ուժերով գնել նավահանգիստն ու Հայաստանի համար ապահովել բեռների անխափան տեղափոխում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում