Կառավարության շենքի մոտ թաղաքացին սպառնում է ինքնասպան լինել
Կառավարության շենքի մուտքի մոտ Ապարանից Սողոմոն Խոստիկյանը սպառնում է ինքնասպան լինել: Նա ցանկանում է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ 1 տարի 7 ամիս ինքը պահանջում է արդարություն:
«Իմ եղբայրները դատապարտվել են անարդարացի: Ուզում եմ արդարություն, նորից քննություն լինի, որը ցույց կտա, որ իմ եղբայրները մեղավոր չեն, 12 տարվա մեղք չունեն, որ իրենց դատապարտել են 12 տարի»,- ասաց Ս. Խոստիկյանը:
Նրա ներկայացմամբ, եղբայները դատապարտվել են 2014 թվականին գողության մեղադրանքով:
«Սարքած գործեր են: Քննիչն է սարքել: Կաշառք է ուզել, որ գործը կարճի»,-ընդգծեց երիտասարդը:
Նա նշեց, որ Ն. Փաշինյանին մի քանի անգամ մոտեցել է այս հարցով, ասել է, ամեն ինչ լավ կլինի, բայց այսօր կրկին պահանջում է հանդիպում վարչապետի հետ:
«Դատալեքսից» տեղեկանում ենք, որ Արման Խոստիկյանին և Վաղարշակ խոստիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնության գալով Արտակ Սամսոնյանի հետ, տարբեր ժամանակահատվածներում հափշտակել է մի շարք անձանց և կազմակերպությունների պատկանող ավտոմեքենաներ և այլ գույք, պատճառելով նրանց առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: