Ֆրանսիայի Սենատը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Ֆրանսիայի Սենատը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին թվիթերում գրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
«Ֆրանսիայի Սենատը ընդունեց օրենք, որը թույլ է տալիս վավերացնել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ամրապնդված գործընկերության համաձայնագիրը (CEPA): Շնորհակալություն բոլոր սենատորներին»,-գրել է դեսպանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։
Այն արդեն վավերացրել ու այդ մասին ԵՄ խորհրդին տեղեկացրել է 18 երկիր՝ ներառյալ Հայաստանը։
Le @Senat français vient d'adopter la loi autorisant la ratification de l'accord de partenariat global et renforcé entre l'UE et l'Arménie (#CEPA). Merci à tous les sénateurs ! pic.twitter.com/WTt2YPLzaj
— Hasmik Tolmajian (@tolmajian) December 18, 2019
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան