Իրանը չի բացառում միջուկային գործարքից ամբողջական հրաժարումը
Ռուսաստանը մասնակցել և շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մշակմանն ու ընդունմանը, ինչը չի կարելի ասել եվրոպական երկրների մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաինը: Այս մասին գրում է Regnum-ը։
«ԵՄ երկրները, ընդհանուր առմամբ, շատ պասիվ են: Ռուսաստանը եղել և շարունակում է մնալ Իրանի ամենալուրջ գործընկերն այս համաձայնագրում»,-ասել է դեսպանը՝ հավելելով, որ Մոսկվան, խստորեն դատապարտելով Վաշինգտոնի դուրս գալը Իրանի հետ միջուկային ծրագրից, մինչ հիմա շարունակում է պայքարը գործարքի պահպանման համար։
Սանաինը հավելել է, որ Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը որոշել է 60 օրվա ընդմիջումներով դադարեցնել Համատեղ գործողությունների պլանով (JCPOA) ստանձնած պարտավորությունները: Դեսպանը նաև չի բացառել այն հնարավորությունը, որ ի վերջո չի մնա որևէ պարտավորություն, որ Իրանը կցանկանա կատարել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան