Մահվան դատապարտված Պակիստանի նախկին առաջնորդ Մուշարաֆը դատավճիռը համարում է «անձնական վենդետա»
Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը պնդում է, որ իրեն զրկել են պաշտպանվելու իրավունքից, երբ դատարանը նրան դատապարտել է մահապատժի՝ իր բացակայության պայմաններում՝ դավաճանության և սահմանադրությունը տապալելու համար:
Նախօրեին տարածված տեսաուղերձում Մուշարաֆն ասում է, որ իրեն մահապատժի դատապարտումը տեղի է ունեցել այն պատճառով, որ ինքը «թիրախավորված է բարձրաստիճան անձանց կողմից, որոնք չարաշահում են իրենց իշխանությունը»:
«Այս գործը հարուցվել է միայն որոշ մարդկանց՝ իմ նկատմամբ անձնական վենդետայի պատճառով»,-ասել է Մուշարաֆը:
Նախկին նախագահը ասում էր, որ իր դատավարությունն անօրինական է, քանի որ «ոչ ամբաստանյալին, ոչ էլ նրա փաստաբաններին թույլ չեն տվել պաշտպանվել», և դատավորների կողմից «օրենքի գերակայությունը անտեսվել է»:
Ինչպես գրում է RT-ն, Մուշարաֆը «Աշխատակազմի միավորված շտաբի» պետն էր, երբ 1999-ին նա տիրեց իշխանությանը՝ անարյուն հեղաշրջման մեջ: Ավելի ուշ նա դարձավ նախագահ՝ կասեցնելով սահմանադրությունը և պարտադրելով արտակարգ դրություն 2007թ-ին: Մեկ տարի անց Մուշարաֆը հրաժարական տվեց հասարակական ճնշումներից հետո և ի վերջո հեռացավ Պակիստանից: Այժմ նա բուժում է անցնում Դուբայում:
Former Pakistani President & Army Chief Pervez Musharraf's first reaction on his death sentence; Says justice has been denied. pic.twitter.com/968LHeBTRW
— Sidhant Sibal (@sidhant) December 18, 2019
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան