Տոկիոյում վարժություններ են անցկացվել` կապված երկրաշարժերի հետ
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվել են փրկարարական վարժություններ՝ կապված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ հնարավոր երկրաշարժի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Գործողությունները տեղի են ունեցել Արիակեում գտնվող մարզական համալիրում, որտեղ անցկացվելու են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցումները: Փորձարկվել են գործողություններ 7.3 բալ ուժգնության երկրաշարժի դեպքում: Վարժություններին մասնակցել են 100-ից ավելի հրշեջներ, փրկարարներ, ոստիկաններ ու Ճապոնիայի զինված ուժերի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա