Սաթի Սպիվակովան, Ստաս Նամինը, Կարեն Շահնազարովը՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցող հայտարարությամբ են հանդես եկել
Ինչպես արդեն հայտարարել է Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը, այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։
«Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք չենք ընդունում: Մեզանից յուրաքանչյուրս իր ասպարեզում իր գործն է անում: Մենք դատավարական կողմ չենք:
Բայց մենք քաղաքացի ենք, և մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը:
Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք:
Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը:
Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»։
Այս հայտարարության ներքո ստորագրել են Ռուսաստանի արվեստի և մշակույթի հետևյալ գործիչները.
Ալեքսանդր Ակոպով, Ռուսաստանի կինոյի և հեռուստատեսության ասոցիացիայի վարչության նախագահ
Ռոման Բաբայան, հեռուստահաղորդավար (ՆՏՎ), Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր
Թինա Կանդելակի, հեռուստահաղորդավար, «Матч ТВ», հեռուստաալիքի գլխավոր տնօրեն
Տիգրան Քեոսայան, կինոռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար
Ստաս Նամին, երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, նկարիչ և լուսանկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր
Մարգարիտա Սիմոնյան, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր
Սաթի Սպիվակովա, դերասանուհի, գրող, հեռուստահաղորդավար
Դմիտրի Խառատյան, դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ
Կարեն Շահնազարով, կինոռեժիսոր, «Մոսֆիլ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, վարչության ղեկավար։
Հարակից հրապարակումներ`
- Հայկոն, Լուիզա Ղամբարյանը, Արթուր Գրիգորյանը, Կարեն Գևորգյանը և մշակույթի այլ գործիչներ առաջարկում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը
- Ռոբերտ Քոչարյան. Եթե ինձ համարում են վտանգ պետականության համար, ուրեմն մանկուրդների երկիր ենք
- Աղվան Վարդանյանը կհամակարգի Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի աշխատանքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին