Տնտեսություն 11:22 19/12/2019 Հայաստան

«Այլընտրանքային նախագծեր խումբ». Ո՞վ է վտանգում բանկային համակարգը

«Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության այսօրվա հոդվածը Հայաստանի բանկային համակարգին սպառնացող հնարավոր վտանգների մասին է.

Հայաստանի բանկային համակարգի շուրջ աճող ռիսկերի մասին վերջին շրջանում խոսակցությունները թեժանում են։ Կուլիսային խոսակցություններին ավելացել են ԿԲ որոշակի մտահոգությունները։ Խնդիրը, սակայն, իշխանությունների կողմից չի ձևակերպվել որպես ռեալ նոր մարտահրավեր, որը գրագետ ու արագ լուծումներ է պահանջում։

«Թե ինչ է նշանակում բանկային համակարգի կայունության վտանգում, կարծում ենք՝ կարիք չկա ներկայացնել։ Այդ փուլը մեր պետությունը ծանր աշխատանքի գնով հաղթահարեց 2000-ականներից, և արդեն 20  տարի է՝ համակարգում ապահովվում է կայունություն և վստահելիություն։ Բանկային համակարգի անկայունությունը կլիներ պատերազմից հետո ամենաքայքայիչ վտանգը, որ կարող է սպառնալ մեր պետությանը։

Կայունությունը վտանգող գործոնները.
1. Բանկային գաղտնիքի թուլացմանն ուղղված օրենք
2. Կապիտալի արտահոսք
3. Սպառողական վարկերի ծավալի անվերահսկելի աճ
4. Դատական վճիռներ՝ ի վնաս բանկային համակարգի

Այս կետերից յուրաքանչյուրը կարիք ունի առանձին վերլուծության, որովհետև դրանք ինքնուրույն ռիսկեր են, որոնք սակայն կարող են բերել ընդհանուր, համակարգային ճգնաժամի։
Հայաստանի նոր իշխանությունների կողմից կարևորվող՝ բանկային գաղտնիքի թուլացմանն ուղղված օրինագիծը մատուցվում է նախորդների դեմ պայքարի համատեքստում։ Իրականում շատ քիչ է կապը այդ երկու խնդիրների միջև, և արմատները լրիվ այլ տեղ են։ Դժվար է հասկանալ Հայաստանի իշխանությունները հասկանո՞ւմ են արդյոք բոլոր ռիսկերը։

Ըստ որոշ կանխատեսումների՝ այդ օրենքը ուժի մեջ մտնելու պարագայում Հայաստանի բանկային համակարգից մոտ 1 մլրդ. դոլարի արտահոսք է սպասվում։ Սա կբերի կոլապսի։
Հայաստանի նման երկրները, որոնք երկար տարիներ պահպանում են բանկային համակարգի կայունությունը, ունեն բանկային գաղտնիքի պահպանման խիստ օրենսդրություն, դառնում են վստահելի և գրավիչ՝ տարբեր պետությունների կապիտալների համար, առաջին հերթին՝ հետխորհրդային տարածքից։ Դրան հասնելու համար հսկայական ջանք ու գրագետ աշխատանք է պահանջվում։ Երկիր է մուտք գործում օտար, երկարաժամկետ կապիտալ։ Բանկային գաղտնիքի թուլացման պարագայում այդ հարյուր միլիոնավոր դոլարները գնալու են այլ երկրներ, գնալու են այլ տնտեսություններ, այդ թվում, ինչու չէ, Ադրբեջան։ Մենք սա հասկանո՞ւմ ենք, սա հասկանալո՞վ, թե՞ առանց հասկանալու ենք անում։

Երկրից կապիտալի արտահոսքի ծավալներն այսօր արդեն ռիսկային են։ Սա հիմնականում պայմանավորված է երկրում ներդրումային միջավայրի սրընթաց վատացման հետ, անցումային արդարադատության, առանց դատավճիռների գույքի բռնագանձման և այլ սպասվող օրենքների ընդունմամբ։ Դա պայմանավորված է բիզնեսում ուժայինների աննախադեպ ակտիվությամբ։ Օրինակ՝ օգոստոսին ֆիզիկական անձանց միջոցով ՀՀ բանկերից փոխանցումներն արտերկիր կազմել են 159 մլն դոլար։ 2004 թվականից ի վեր նման ցուցանիշ չէր եղել։
Համեմատության համար. 2018 թ. օգոստոսին բանկերով Հայաստանից արտերկիր է փոխանցվել ընդամենը 96 մլն դոլար։

Բանկային կայունությունը վտանգող մյուս գործոնը հեղափոխությունից հետո  սպառողական վարկերի կտրուկ աճն է։ Հայաստանում 2019-ին բանկերը տրամադրել են աննախադեպ ծավալի սպառողական և հիփոթեքային վարկեր։ Վարկերի ծավալն աճել է 40 տոկոսով։ Սա մոտ է կարմիր գծին, քանի որ բնակչության եկամուտներն այդ ընթացքում էականորեն չեն աճել։ Երկրի քաղաքական իշխանությունները, չհասկանալով իրավիճակը, այս փաստը որպես ձեռքբերում են ներկայացնում։ Փոխարենը՝ սկսել է անհանգստանալ Կենտրոնական բանկը, քանի որ այնտեղ հասկանում են, թե ինչի կարող է հանգեցնել այս վիճակը։ Բնակչությունը, որի իրական եկամուտները չեն աճել, կարող է մտնել զանգվածային անվճարունակության փոսը՝ իր հետևից տանելով ողջ բանկային համակարգը։ Առանձին վերլուծություններ ցույց են տալիս, որ սպառողական վարկերի մի զգալի մասը գնում է ուղղակի ընտանիքների օրվա հացն ապահովելուն։ Հասկանալի է, որ սա անվերջ չի կարող ձգվել։ Կա վարկած, որ վարկային գումարների մի զգալի մասը գնում է տարատեսակ տոտալիզատորներում պարտքերի փակմանը։

Ի դեպ, հեղափոխությունից հետո իշխանական ֆեյքերի արտադրամասեր դարձած տոտալիզատորները վերջին մեկուկես տարում աճի բուռն ցուցանիշներ են ապահովում։ Սրանք բյուջեի եկամուտների այն տոքսիկ  աղբյուրներից են, որոնց մասին հրապարակայնորեն ահազանգում են երկրի առաջատար տնտեսագետները։

Եվ, վերջապես, բանկային համակարգի կայունությունը վտանգող սուր խնդիրներից է բանկերի նկատմամբ խոշոր դատական վճիռների կայացումը։ Մասնավորապես՝ սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի («Արզնի» հանքային ջրերի գործարան) սնանկության կառավարիչն ընդդեմ Անելիք Բանկի՝ մոտ 22 մլն դոլարին համարժեք գումարի բռնագանձման պահանջի գործով դատարանի վճիռը՝ բավարարել սնանկ ընկերության պահանջը և բանկից գանձել նշված գումարը։ Այս գումարը բանկի կանոնադրական կապիտալի շուրջ 35 տոկոսն է կազմում։ Հիշեցնենք, որ Անելիք բանկն այժմ կոչվում է ID Bank։

Հետաքրքիր են ID bank-ի խոշոր սեփականատեր Վարդան Դիլանյանի գնահատականներն այս թեմայի վերաբերյալ։ Նա զուտ բանկի հետ կատարվածը գնահատում է որպես բանկի «ռեյդերային» խլման փորձ, բայց շատ ավելի հեռուն գնացող մտահոգություններ է հայտնում Հայաստանում ներդրումային միջավայրի վատացման և օտարերկրյա ներդրողների անպաշտպանության մասին, ինչն ուղղակի կհանգեցնի Հայաստանում ներդրումների բացակայության։

Եթե դատարանը պարտադրի ID Bank-ին՝ վճարել այդ գումարը, եթե այլ դատարաններ նույնն անեն մյուս բանկերին, եթե տասնամյակներով խճճված ֆինանսական պատմություններով գործարարները հերթով դիմեն դատարաններ ու ստանան իրենց բավարարող վճիռները, ապա Հայաստանում բանկային համակարգն ուղղակի կփլուզվի։

Ամփոփում

Կա չորս իրական գործոն, որոնցից յուրաքանչյուրն առանձին լուրջ խնդիր  է բանկային համակարգի համար։ Եթե այդ գործոններն առկա են միաժամանակ, ապա իրավիճակը նվազագույնը 4 անգամ բարդանում է։ Բանկիրները պահպանողական մարդիկ են, նրանք չեն սիրում հրապարակայնություն և երկար ժամանակ լռելու են։ ԿԲ-ն կխոսի այնքանով, որքանով իր ասածները չեն նյարդայնացնի քաղաքական իշխանություններին։ Իսկ քաղաքական իշխանութունների պահով հարցը մնում է բաց՝ գիտակցո՞ւմ են ռիսկերը, իրենց քայլերի վտանգավորությունը, թե՞ անում են առանց գիտակցելու»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:10
Արմավիրում օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ...
Աղբյուր` Panorama.am
16:26
Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա. Ֆարմանյան
«Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա»,-գրում է ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Պայմանագիրը թերևս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին. Քաղաքական մեկնաբան
«Հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին տարողունակ է,...
Աղբյուր` Panorama.am
15:55
Հարգելի մարզպետներ, ըստ ՀՀ ԱՆ նախարարի, դուք լավ չեք աշխատում. Անուշ Պողոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղադրել է մի նախագիծ,  որով մարզային հիվանդանոցները պետք է աշխատեն նախարարության ենթակայությամբ։...
Աղբյուր` Panorama.am
15:44
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին
Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան»...
Աղբյուր` Panorama.am
15:12
HRW. Հայաստանում արձանագրվել են դեպքեր, երբ ԼԳԲՏ աշակերտները լքել են դպրոցը
Հայաստանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են բախվել խտրականության, ոտնձգությունների և բռնության հետ: Իր...
Աղբյուր` Panorama.am
15:02
Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա...
Աղբյուր` Panorama.am
14:45
HRW. Մեկ տարում Հայաստանում կնասպանության չորս դեպք է գրանցվել
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ. Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կնասպանության 4 դեպք։ Նրանցից երեքը սպանվել են...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. ակցիա՝ Բաքվում հայերի ցեղաuպանnւթյnւնը հավերժացնող խաչքարի մոտ
«Ալիևը չի բավարարվի վայրահաչոցներով։ Մեծ թուրան ստեղծելու ծրագիր կա և իրենք դա իրակացնում են, դրա դեմ հայկական կողմը որևէ բան չի անում։...
Աղբյուր` Panorama.am
13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am
13:48
Թեհրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներից երկու դատավոր է uպшնվել
Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգության հետևանքով սպանվել է երկու դատավոր, մեկը վիրավորվել է։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
«Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Գերմանիայի ԱԳ նախարարը հեռացել է կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար  Անալենա Բերբոքը լքել է կառավարության նիստը՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ
Հունվարի 18-ին, ժամը 09:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում...
Աղբյուր` Panorama.am
13:04
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին
Աղբյուր` Panorama.am
12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}