«Մեկ անգամ … Հոլիվուդում» ֆիլմը 2019-ի «բացարձակ թոփ»-ն է
«Սինեմա» հեռուստաալիքը թարմացրել է «Հաղթողների բացարձակ վարկանիշը», որում ընդգրկվել են 2019-ին թողարկված ֆիլմերը՝ ընտրված կինոյի մասին ընդհանուր 750 միլիոն մարդու շրջանում տարածվածություն ունեցող 17 հայտնի ռեսուրսների հիման վրա:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, վարկանիշը կազմելիս մի քանի գործոն է հաշվի առնվել՝ հանդիսատեսի գնահատական, վարձույթում հավաքած հասույթ, կինոքննադատաների կարծիք և թվային խանութներում վաճառք: Նաև հաշվի են առվել կինոոլորտում հեղինակավոր աղբյուրները՝ The Hollywood Reporter, The New York Times, Rolling Stone, Time, Empire, Esquire, Vanity Fair, Variety, Imdb.com, Rotten Tomatoes, Metacritic.com, iTunes, Google Play, «Фильм Про» և «Кинопоиск»:
Լավագույն ֆիլմ է ընտրվել Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ … Հոլիվուդում»-ը Լեոնարդո Դի Կապրիոյի և Բրեդ Փիթի մասնակցությամբ, երկրորդ տեղում է Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին», երրորդ՝ Կաննի կինոփառատոնի դափնեկիր ֆիլմը՝ կորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները»:
Ցուցակում են նաև «Ամուսանական պատմություն», «Ջոկեր», «Վրիժառուները. եզրափակիչ», «Փոքրիկ կանայք», «Դանակները դուրս», «Խաղալիքների պատմություն 4» ֆիլմերը:
Հարակից հրապարակումներ`
- Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի
- Սկորսեզեն բացատրել է, թե ինչպես է ճիշտ դիտել «Իռլանդացի» ֆիլմը
- Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը կվերածվի մինի-սերիալի
- Սկորսեզեի «Իռլանդացին» չի հայտնվի կինոփառատոններում
- Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա