«Իրատես». Ամեն իշխանություն իր օլիգարխն ունի. Ով է այս իշխանության օլիգարխը
«Իրատես» թերթը գրում է. «Ամեն իշխանություն իր օլիգարխն ունի։ ԼՏՊ-ինը Խաչատուր Սուքիասյանն էր, Քոչարյանինը` Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանինը` բոլորը, իսկ Նիկոլ Փաշինյանինը` «ճկուն-ճապուկ» Սամվել Ալեքսանյանը։ Վերջինս ժամանակներ առաջ, երբ Արթուր Վանեցյանը ձիու վրա էր, զանգել էր Վանեցյանին թե. «Վանեցյան ջան, դու իմ շեֆն ես»։ Երբ Վանեցյանն էլ «ձիու վրա» չէր, կրկին զանգել է նրան թե. «Վանեցյան ջան, դու իմ մեծ ախպերն ես, բայց էլ իմ շեֆը չես»:
Ի դեպ, «ճկուն-ճապուկը» նախորդ տարի Ամանորին իր գնած շքեղ լուսային էֆեկտներով չէր զարդարել Մալաթիա-Սեբաստիա համայնքը։ Սիրտ չուներ։ Ասում են՝ քրոջ որդուն հանել էին թաղապետի պաշտոնից։ Այս տարի Փաշինյանի անձնական օլիգարխը կրկին զարդարել է համայնքը` մի ուրիշ թափով, որովհետև նստում-վեր են կենում փաշինյանների մերձավորների հետ։ Ավելին` դեռ չեն մարել խնամի դառնալուն առնչվող խոսակցությունները:»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։