Բրիտանիայի պառլամենտը հինգերորդ անգամ կքվեարկի Բրեքսիթի նախագծի վերաբերյալ
Այսօր բրիտանացի պատգամավորները կրկին քվեարկելու են Բրեքսիթի նախագծի վերաբերյալ: Օրինագիծը կներկայացվի Միացյալ Թագավորության պառլամենտի համայնքների պալատի անդամներին, որը ներառում է ԵՄ հետ գործարք՝ Բրեքսիթի պայմանների վերաբերյալ։ Այս մասին գրում է Tass-ը։
Բրիտանիան նախատեսում է իրականացնել Բրեքսիթը 2020 թվականի հունվարի 31-ին:
Սա բրիտանական կառավարության հինգերորդ փորձն է օրենսդիրների կողմից «բաժանման» մասին համաձայնագրին հավանություն ստանալու համար, և այս անգամ ամեն ինչ վկայում է, որ այն հաջող կլինի, քանի որ նախորդ շաբաթ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցությունը հաղթանակ տարավ՝ ձեռք բերելով մեծամասնություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին