Լևոն Քոչարյան. Այս տեսանյութն ապացույցն է իշխանության կեղտոտ խաղերի
ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը կասկածելի, ճղճիմ քայլ է համարում ոստիկանության կողմից նախօրեին հրապարակված հաղորդագրությունն ու տեսանյութը հատկապես դատարանի այսօրվա որոշման հրապարակումից առաջ։ Այդ մասին նա հայտնեց դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այս տեսանյութն ապացույցն է իշխանության կեղտոտ խաղերի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ոստիկանության հաղորդմամբ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցը մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել։ Ըստ աղբյուրի, նա նաև հայտնել է, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։
Լևոն Քոչարյանը դրա վերաբերյալ երկու վարկած ունի։
«Ինչ-որ մեկը հայտնվել է որպես աջակից, համախոհ, իբր ուզում է պայքարել։ Բնականաբար բոլոր համախոհները չեն ստուգվում։ Մյուս տարբերակն էլ այն է, որ ինչ-որ նպատակով այդ մարդուն ուղարկել են, ձայնագրել են շահարկելու համար»,-ասաց Քոչարյանը՝ չբացառելով, որ որպես աջակից ներկայացած տղամարդը հատուկ նպատակով է գործուղվել իրենց մոտ։
Լևոն Քոչարյանը հիշեցրեց՝ հայրն ասել է, քննությունը խոչընդոտելու որևէ նպատակ չունի, ոչ մի ցուցմունքի դեմ չէ, միակ անհամաձայնությունը Արշակ Կարապետյանի տված ցուցմունքի հետ է։
«Չկա գործում որևէ ցուցմունք, որ ցանկանանք փոխվեն, հրաժարվեն»,-ասաց Քոչարյանը՝ մանրամասնելով, որ իրենց համախոհներից, աջակիցներից մի քանիսին շնորհակալություն են հայտնել ու խնդրել լքել իրենց շարքերը։
Քոչարյանի որդին պնդում է՝ դատարանների նկատմամբ առկա է ճնշում, դրա մասին են վկայում ոստիկանության հրապարակումը, ինչպես նաև ի աջակցություն իր հոր հայտարարության ներքո ստորագրած գործիչների վրա հարձակումները։
«Այդ մթնոլորտում սպասել, որ ինչ որ դատավոր պետք է հերոսանա ու ռեալ չի, հիմա պատկերացրեք Լուսինե Աբգարյանի վիճակը։ Անցյալ անգամ, երբ հորս ազատ են արձակել, ՀՀ վարչապետը կոչ է արել շրջափակել դատարանները, աշխարհում չլսված բան է»,-ընդգծեց Լևոն Քոչարյանը։
Վերջինը նաև կոչ իրենց աջակիցներին, համախոհներին, ում մտքով կանցնի ինչ-որ մեկին խնդրել ցուցմունք փոխել, հեռու մնալ իրենցից, քանի որ այդ գործում իրենք ոչինչ փոխել չեն ուզում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում