Բաքվի բռնապետի նախաձեռնած արտահերթ ընտրությունները բավական հետաքրքիր զարգացումներ են արձանագրում թալիշական հարցում․ Վարդան Ոսկանյան
Բաքվի բռնապետի նախաձեռնած արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ բավական հետաքրքիր զարգացումներ են արձանագրում Ադրբեջանում թալիշական հարցի արդիականացման շրջարկում։
«Թալիշաբնակ շրջաններից պատգամավորության հայտ ներկայացրած թեկնածուներից մեկը նախընտրական պաստառի վրա, կարծեմ՝ այս երկրի պատմության մեջ առաջին անգամ օգտագործել է նաև իր մայրենի լեզուն՝ թալիշերենը։
Եթե ի հեճուկս Բաքվի բռնապետի ծրագրերի, անկախ իրենց կամքից Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման մեջ հայտնված թալիշները կարողանան մի քանի պատգամավորով ներկայացված լինել գալիք խորհդարանում, ապա հնարավոր է, որ ձևավորվի ոչ պաշտոնական թալիշական խորհրդարանական խմբակցություն, ինչը լրջագույն առաջընթաց կլինի թալիշական հարցի լուծման ճանապարհին և հսկայական գլխացավանք Բաքվի բռնապետի վարչակարգի համար»,-այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան