Վիեննայի բալետի ակադեմիայի ուսանողներին ենթարկել են ստորացումների
Վիեննայի Օպերայի հեղինակավոր բալետային ակադեմիան հայտնվել է քննադատությունների թիրախում՝ երիտասարդ պարողներին նիհար մնալու համար ծխելը խրախուսելու համար:
Ավստրիայի կառավարության զեկույցը դպրոցին մեղադրում է երեխաների և դեռահասների ֆիզիկական և մտավոր բռնության մեջ: ինչպես գրում է euronews-ը, այս տարվա սկզբին հետաքննություն էր սկսվել՝ դպրոցում վատ վերաբերմունքի մասին հաղորդագրություններից հետո:
Սկանդալը բացահայտել է Falter շաբաթաթերթը, որը ապրիլին հոդված էր հրապարակել ՝ «Մենք կոտրված էինք» խորագրի ներքո:
Այն նկարագրում էր, թե ինչպես են ուսանողները մտավոր և ֆիզիկական բռնության ենթարկվել՝ օգտագործելով «19-րդ դարի» մեթոդները: Երիտասարդ պարողներին հարվածել են, քերծվածքներ պատճառել, մազերը քաշել և ենթարկել ստորացումների՝ իրենց մարմինների վերաբերյալ մեկնաբանություններով: Ըստ թերթի, որոշների մոտ բուլիմիա (սնման խանգարում) կամ անորեքսիա է զարգացել:
Զեկույցում նշվում է, որ ակադեմիայի ուսանողներին, ովքեր 10-ից 18 տարեկան են, խորհուրդ են տվել ծխել:
«Մենք ստացանք հաղորդագրություններ այն մասին, որ ուսանողներին խորհուրդներ են տրվել սկսել ծխել, որպեսզի ավելի քիչ սովածանան», - ասուլիսում ասել է հանձնաժողովի նախագահ Սյուզան Ռինդլ-Կրուսկոպֆը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան