Ֆեյսբուքի մոտ 267մլն օգտատերերի անձնական տվյալները, հեռախոսահամարներ հայտնվել է ինտերնետում
Ֆեյսբուքի-ի ավելի քան 267 միլիոն օգտատերերի ղ անձնական տվյալները, հեռախոսահամարները հայտնվել ինտերնետում։ Նախօրեին Comparitech կիբեռանվտանգության ընկերության ու հետազոտող Բոբ Դիաչենկոյի հրապարակած զեկույցի համաձայն, օգտատերերի մեծամասնությունը ԱՄՆ քաղաքացիներն են։
Զեկույցը նախազգուշացնում է, որ տվյալների շտեմարանում նշված անձինք կարող են թիրախավորված լինել սպամ հաղորդագրությունների կամ ֆիշինգի սխեմաների միջոցով:
Չնայած դեռ պարզ չէ, թե ինչպես է զգայուն տեղեկատվությունը տարածվել, Դիաչենկոն նշել է, որ հետքերը տանում են Վիետնամ և ենթադրում է, որ հնարավոր է, որ այն կազմվել է ապօրինի գործընթացի միջոցով, երբ ավտոմատացված բոտերը պատճենում են հանրային տեղեկատվությունը ֆեյսբուքի պրոֆիլներից կամ ուղղակիորեն գողանում դրանք։
Անվտանգության խախտումը հաջորդում է սեպտեմբերին տեղի ունեցած հսկայական արտահոսքին, որում բացահայտվել են ավելի քան 400 միլիոն օգտատերերի հեռախոսահամարները։
Ֆեյսբուքի խոսնակը DailyMail-ին ասել է, որ տվյալների բազան գողացվել է, երբ դեռևս ֆեյսբուքը չէր խստացրել իր անվտանգության կանոնները։